
«Եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, չէր լինի նաև Մարտի 1-ը». Արամ Մանուկյան

Հոկտեմբերի 27-ը մեր պատմության սև էջերից է, որ մինչև հիմա հաղթահարված չէ: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին արեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Ըստ նրա՝ անցած տարիներին ամեն ինչ արվեց գործը կոծկելու համար և հասարակության մեջ «Միասնություն» դաշինքի հետ կապված հույսն ու հավատը ոչնչացվեց, ինչին նպաստեցին նաև դատավարության պրոցեսն ու իշխանության հայտարարությունները: Ա.Մանուկյանի խոսքով՝ այս ոճրագործությունը ժամկետ չունի և մնալու է որպես խարան, որ միշտ ժամանակներից պահանջելու է իր լուծումը:
«Քաղաքական իշխանությունները պետք է կարողանան լուծել այդ հանգույցը, որը կապված է նաև Մարտի 1-ի հետ: Եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, չէր լինի նաև Մարտի 1-ը: Հայ հանրությունը երբևէ պետք է բացահայտի այս գործը, որն այս իշխանության օրոք հնարավոր չէ»,- ասաց Ա.Մանուկյանը: