Արմեն Սարգսյանը մի շարք պատգամավորների հետ հարգանքի տուրք մատուցեց Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին
Քիչ առաջ Ազգային ժողովի պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը, և մի շարք պատգամավորներ ծաղիկներ դրեցին խորհրդարանի այգում 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում Նաիրի Հունանյանի բանդայի կողմից իրակաանցված ոճրագործության հետևանքով զոհված քաղաքական գործիչների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: