«Միանգամայն այլ Հայաստան էր լինելու, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը». Ստեփան Դեմիրճյան
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևանքով զոհված Կարեն Դեմիրճյանի որդին՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը վստահ է, որ այս իշխանությունների օրոք գործը չի բացահայտվի և ամեն բան արվել է գործը կոծկելու համար:
«Հայաստանն այդ ոճրագործության հետևանքները չի հաղթահարել, ավելին՝ այն գնալով իրեն զգացնել է տալիս և խորանում է: Համոզված եմ՝ միանգամայն այլ Հայաստան էր լինելու, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, քանի որ դա շատ ծանր հարված էր մեր պետության համար, որը մինչև այսօր զգացնել է տալիս իր հետևանքները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ս.Դեմիրճյանը:
Նա չհերքեց և չհամաձայնեց, որ Հոկտեմբերի 27-ը դրսից պատվեր էր. «Այդ մարդկանց հարցրեք, որ նման կարծիքներ են հայտնում, երևի, իրենք ինչ-որ մի բան գիտեն, որ խոսում են, բայց կրկնում եմ՝ ամեն ինչ արվեց գործը կոծկելու համար»: