«Աչոկ հավաքելը եղել ու լինելու է». Աղվան Վարդանյանի պատասխանը ՀՅԴ-ին քննադատողներին

«Այս քննարկման մթնոլորտն է հետաքրքիր, կոնկրետ ուժերի և գործիչների վարքն է հետաքրքիր, նույնիսկ քաղաքական մեկ ուժի ներսում փոքր խմբակների վարքն է հետաքրքիր, անհետաքրքիր է թույնի, չարության, սարկազմի անփոփոխ չափաքանակը:

Մենք քաղաքական այս համագործակցության ընթացքն ու հիմնավորումները ներկայացրել ենք, տևական ժամանակ քննարկում ենք, անհրաժեշտությունը բխեցրել ենք նոր Սահմանադրությունից, երկրում արմատական փոփոխություններ կատարելու հրամայականից: Ստորագրվելիք երկկողմ համագործակցության համաձայնագրում ցանկություն և աչք ունեցողները կտեսնեն նպատակներն ու անելիքները, ցանկություն և աչք ունեցողները կտեսնեին նաև հանրապետության նախագաի վերջին ծրագրային ելույթի և մեր մոտեցումների ընհանրությունները»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարանջատման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Ըստ նրա՝ ուժերի մեկտեղումն իրենք դիտարկում են քաղաքացիների մոտ հույս, դրական սպասումներ առաջացնելու, աշխատանքով բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու հնարավորություն: Ա.Վարդանյանի հավաստմամբ՝ իրենք այս քայլին գնում են հավատով ու պատասխանատվությամբ, և հայհոյանքն ու չարախոսությունն իրենց չեն կանգնեցնելու:

Դաշնակցական պատգամավորը քննադատողներին խորհուրդ տվեց գնահատել սեփական արածները, հարցադրում արեց, թե արդյոք խիստ անհրաժեշտությո՞ւն է ԱԺ-ում 12 մշտական հանձնաժողովների գործունեությունը, թե՞ դա էլ քաղաքական նպատակահարմարության արդյունք է:

«Աչոկ հավաքելը եղել ու լինելու է»,- նկատեց Ա.Վարդանյանն ու հայտարարեց, թե դաշնակցականները գործի կողմնակից են:
Նկատելով, որ պատահական չէ, որ տարածքային նախարարության անվան մեջ ավելանում է «զարգացում» բառը, Ա.Վարդանյանը խոստացավ ավելի ուշ խոսել այդ մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29