ՀՅԴ-ի հետ կոալիցիայի մասին կհայտարարվի հանգստյան օրերի՞ն

«Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ընդհանուր, հայեցակարգային, ծրագրային մոտեցումների  մասին է խոսվել և սահմանադրական բարեփոխումներից հետո մոտեցումներն են ներկայացվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Մեր դիտարկմանը, որ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարվեց, որ ՀՅԴ-ի հետ վերջնական պայմանավորվածությունների մասին պետք է հայտարարվեր մինչև շաբաթվա վերջ, Հ.Սահակյանը հարցով պատասխանեց՝ «այսօր կիրակի՞ է»: Հարցին՝ հանգստյան օրե՞րն են որոշիչ լինելու, Հ.Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ որոշում կայացնողը, սպասենք իր հրամանագրին, ամեն ինչ լավ կլինի»:

 

Տեսանյութեր

Լրահոս