Չաշխատող ժառանգություն

ՀՀ գյուղացիական տնտեսություններում 2016 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա տրակտորների թիվն անցած տարվա համեմատ ավելացել է 90-ով և կազմել 15115 հատ: Սակայն, նախորդ տարվա համեմատ, դրանց սարքինության մակարդակը նվազել է 0.2%-ով՝ նորմալ աշխատող տրակտորներն ընդհանուրի 78.7%-ն են:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 15-30%-ով անսարք է նաև գյուղոլորտի մնացած տեխնիկան: ՀՀ-ում այս տարվա հունվարի դրությամբ կան բեռնատար ավտոմեքենաներ՝ 15066 հատ, հացահատիկահավաք կոմբայններ՝ 1355, տրակտորային կցասայլակներ՝ 6142, տրակտորային խոտհնձիչներ՝ 2080, կերահավաք կոմբայններ՝ 407, հատիկազտիչ մեքենաներ՝ 423, տրակտորային շարքացաններ՝ 1857, տրակտորային գութաններ՝ 3949, կուլտիվատորներ՝ 2289, հավաքիչ-մամլիչներ՝ 1700:

Սակայն ԱՎԾ-ն չի նշում, թե առկա տեխնիկայի որ մասն է ֆիզիկապես ու բարոյապես մաշված: Մինչդեռ գյուղտեխնիկայի զգալի մասը, հատկապես՝ փոքր տնտեսություններում օգտագործվողները, դեռևս խորհրդային տարիներից մնացած ժառանգություն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29