Բաժիններ՝

«Գործարար միջավայրի բարելավումը ՀՀ կարևոր խնդիրներից մեկն է». Վարդան Բոստանջյան

Այսօր կառավարության նիստում հավանության է արժանացել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016 թ. միջոցառումների ծրագիրը, որով, ինչպես հայտարարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, իրականացվող բարեփոխումները զգալիորեն կբարձրացնեն ՀՀ գլոբալ մրցունակությունը և կբարելավեն երկրի դիրքը ՀԲ-ի «Doing business» դասակարգման մեջ: Ճշմարիտյանն ընդգծել է, թե գործարար միջավայրի և ՀՀ դիրքի բարելավման շարունակականության ապահովման նպատակով առաջարկվում է իրականացնել «արագ և լայնամասշտաբ բարեփոխումներ»:

168.am-ն ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է ճիշտ շեշտը դնել տարբեր վարկանիշային ցուցակներում ՀՀ դիրքի բարելավման վրա:

«Դա ածանցյալ ինստիտուտ է՝ «Doing business»-ում հորիզոնականը փոխել դեպի վերև: Բնականաբար, դա ցանկացած երկրի համար կարևոր ինստիտուտ է, սակայն ոչ թե իշխանություններն աշխատում են այդ սանդղակում ավելի բարձր դիրք ունենալ, այս որոշումը դրա համար չի արված, այլ այս միջոցառումները կարող են բերել դիրքի բարձրացում»,- ասաց Վ.Բոստանջյանը:

Ըստ նրա՝ գործարար միջավայրի բարելավումը ՀՀ կարևոր խնդիրներից մեկն է. «Որքան էլ 2015 թ. կտրվածքով շեշտվեց, որ տնտեսական ակտիվությունը 3.1 % է կազմում, բայց բոլոր դեպքերում աշխատատեղերի բացակայությունը, գործունեություն ծավալելու ցանկությունը գտնվում են ետին պլաններում, հետևաբար՝ գործադիր իշխանության կողմից մոտեցումներ ձևավորելը, որոշումներ կայացնելը և խնդրի լուծման համար որոշակի քայլեր անելը ես հակված եմ ողջունել»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս