«Դա խախտում է ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքը: Խնդիրն այն է, որ վաղ 90-ականների էներգետիկ ռեֆորմի հիմքում ընկած էր ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքը, այսինքն` արտադրողը տարանջատվեց տեղափոխողից, բաշխողից և ղեկավարողից»:
Այդ զսպաշապիկի վերացումն ինքնին վտանգավոր է Հայաստանի համար, բայց Երևանն իրեն պետք է հաշիվ տա, որ անվերջ ձգձգումների քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման շուրջ բանակցությունների փաստացի իմաստազրկումը հանգեցնելու է նման հետևանքների։
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի հետ կապված որևէ գործ ՀՀ քննչական կոմիտեն այս պահին չի քննում: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Ինչ-որ մի պաշտոնում կամ՝ որպես նվազագույնը՝ Հանրապետական կուսակցության ղեկավար, Սարգսյանը մասնակցելու է որոշումների կայացման գործընթացին և, ավելին, կարծում եմ, հենց նա է փորձելու լինել քաղաքական վերնախավի արբիտրը»։
Այս լուսանկարում պարզ երևում է, որ սարքավորումն արդեն ապամոնտաժված է և պատրաստ է տեղափոխման իր հերթին։ Ու թեև սարքավորումն արժեր մոտ 30 հազար դոլար, այն կրկին մետաղի ջարդոնի անվան տակ է իրացվել։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անհամեմատելի համարեց տնտեսության բոլոր ոլորտներում աճն ու 2012-2016 թթ. Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության՝ 200 հազարով, իսկ զբաղվածների թվի՝ 160 հազարով կրճատումը։
«Ես միայն կլրացնեմ, որ Եվրասիական տնտեսական միությունում որոշումները կայացվում են կոնսենսուսի սկզբունքով, և, երբ հերթը հասնի որոշումների կայացմանը, ՀՀ-ն իր դիրոքրոշումը կհայտնի»,- ասաց նախարարը:
«Մի քիչ չլուսաբանված մնաց՝ 2 շաբաթ առաջ կառավարության որոշմամբ պետպատվերի վերաբաշխում էր կատարվել, և ևս 280 մլն դրամ ուղղվել էր դիալիզով հիվանդների համար: Դա նախատեսում է մոտ 11 հազար սեանս, որը պետք է օգնի 200 հիվանդի»:
«Նաիրիտ» գործարանի հրդեհի ծուխը վնասակար չի եղել մարդկանց առողջության համար, քանի որ լաքէթինոլի այրման ժամանակ առաջանում է շմոլ գազ և ջուր: Նման պարզաբանում այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին տվեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ խոսելով «Նաիրիտում» տեղի ունեցած հրդեհի մասին։
Այսօր կառավարության կողմից հավանության արժանացած հակակարկտային ցանցերի ներդրման ծրագիրը նախատեսված է խոշոր տնտեսությունների համար։ Գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարար Իգնատի Առաքելյանն այգետերերին խորհուրդ տվեց միավորվել, խոշորանալ, որպեսզի կարողանան օգտվել ծրագրից։
«Մեր կատարած աշխատանքի մասին խոսում են այն թվերը, որոնք հրապարակում է վիճակագրական ծառայությունը: Դուք երբևիցե տեսե՞լ եք, որ նման տիպի արդյունաբերության աճ լինի, արտահանման աճ լինի»,- ասաց նա։
«Պահանջում ենք «Նաիրիտի» վերագործարկում»։ Այսպիսի պահանջով այսօր կառավարության շենքի մոտ անժամկետ նստացույց են սկսել «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները։
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացման և գործերի քննության տևողության կրճատման խնդրին:
«Առողջապահության ոլոտում իրականացվող բարեփոխումներում առանցքային է պետական պատվերի բաշխման մեխանիզմների ներդրումը`ապահովելով բժշկական ծառայությունների հասցեականության և պետական ռեսուրսների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները»,- այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ 1 ամսից լրանում է կառավարության գործունեության 1 տարին:
Հոգլանդն աշխատեց՝ մինչև նոր համանախագահը գա, մտնի գործընթացների մեջ, ծանոթանա, ուսումնասիրի, կողմերի դիրքորոշումները հասկանա, որի համար ժամանակ էր հարկավոր։
168.am-ի աղբյուրների համաձայն՝ մինչ Պետդուման կվերադառնա ամառային արձակուրդից, և հնարավոր կլինի կատարել այդ օրենսդրական փոփոխությունները, կամ այլ տարբերակով խնդրին վերջնական լուծում կտրվի հոկտեմբերին կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում:
Ուշագրավ է, որ քաղաքապետարանն այս ծրագրի իրականացումը վստահում է ընդամենը 1 տարեկան ընկերության։ «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ»-ը գրանցվել է 2016 թ. հուլիսի 27-ին։ Պետռեգիստրում որպես դրա հիմնադիր՝ գրանցված է ՀՀ քաղաքացի Մամիկոն Գինոսյանը։
Կարևոր է, թե ինչ տեղի կունենա հանդիպումից առաջ, արդյոք նոր սադրանքներ կլինե՞ն Ադրբեջանի կողմից։
Ներկայումս հանրապետության շուրջ 60-70 հեկտար տարածքներում տեղադրվել են կարկտապաշտպան ցանցեր, որոնց կիրառման արդյունավետությունը կազմում է գրեթե 100 %:
ԱԷԿ-ը շահագործումից հանվելու էր հաջորդական ապամոնտաժման միջոցով, որը նախատեսվում է իրականացնել 40 տարվա ընթացքում:
Ռուսաստանի կողմից ռացիոնալ քաղաքականություն կլինի նույնիսկ խրախուսելը Հայաստանին այդպիսի համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ, որ ցույց տան, որ նույն քաղաքակրթական ուղու վրա են և որևէ խնդիր չունեն այդ իմաստով։
Ճապոնիայի քաղաքացիները կազատվեն Հայաստան մուտքի վիզայի պահանջից։ Ճապոնիայի քաղաքացիները կկարողանան առանց մուտքի վիզայի՝ 1 տարվա ընթացքում այցելել և մնալ Հայաստանի տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով։
Մինչ ՀՀ կառավարությունը շարունակում է բանակցել «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոնի» հոլդինգի հետ «Նաիրիտը» վերագործարկելու շուրջ, նորանոր երաշխիքներ է պահանջում, գործարանում թալանը շարունակվում է։
Ըստ էության, տարբեր փորձագետներ և ես կարծում ենք, որ Մոսկվան վաղուց պետք է ուղիղ կապ հաստատի Ստեփանակերտի հետ և Մոսկվա-Ստեփանակերտ-Բաքու եռյակում որոշի Ղարաբաղի կարգավիճակը:
Կարծում եմ, որ ամերիկյան մոտցումները Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հստակորեն շարադրել էր նախորդ համանախագահ Հոգլանդը և այդ նույն սկզբունքներից ելնելով պետք է շարժվի նաև այս նոր համանախագահը:
ԵԱՏՄ համաձայնագրով՝ միությունն է կնքում միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր երրորդ կողմերի հետ։ Բայց որպեսզի միությունը կնքի, դա նշանակում է, որ համապատասխան կառավարչական խողովակներով այդ բոլորը պետք է անցնի ու հաստատվի։
Հարկ է նշել, որ հաշիվներից ընդամենը հաշվանցված և վերադարձված 479 մլն 725.7 հազար դրամից 302 մլն 369.2 հազար դրամը հաշվանցվել է ԵԱՏՄ բաշխվող միասնական հաշվին:
Ըստ նրա՝ թոշակի գնացող, բայց էներգիա ունեցող և իրենց որակը պահպանած ուսուցիչներին այլ առաջարկ կարվի, մասնավորապես, քանի որ, հատկապես շրջաններում, թափուր տեղեր շատ կան, նրանց կառաջարկեն դասավանդումը շարունակել գյուղական համայնքներում։
Բառարանների վերաբերյալ՝ նախարարը խոստացավ ուշադիր հետևել Բագրատյանի յուրաքանչյուր խոսքին, որպեսզի կարողանա դրանք մեկնաբանել, և հավելեց. «Արդյո՞ք մենք բառարանների պակաս ունենք»։