Բաժիններ՝

«Նաիրիտի» սնանկության կառավարչի դեմ քրեական գո՞րծ է հարուցվել

Օրերս 168.am-ն անդրադարձել էր «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի կողմից գործարանի գույքն օտարելու նախաձեռնողականությանը։ Ըստ գործարանի համակարգող խմբի՝ Ասատրյանն առանց տարբերակման վաճառում է այն ամենը, ինչ հնարավոր է, և անգամ վաճառել է 2009 թ. ձեռք բերված կաուստիկ սոդայի արտադրության համար նախատեսված սարքավորումը (լուսանկարում)։

Այս լուսանկարում պարզ երևում է, որ սարքավորումն արդեն ապամոնտաժված է և պատրաստ է տեղափոխման իր հերթին։ Ու թեև սարքավորումն արժեր մոտ 30 հազար դոլար, այն կրկին մետաղի ջարդոնի անվան տակ է իրացվել։

Հիշեցնենք, որ սնանկ ճանաչվելուց և անհրաժեշտ ընթացակարգերից հետո, եթե նույնիսկ գործը հասներ գույքի վաճառքին, ապա դա պետք է կատարվեր օրենքով, այսինքն՝ աճուրդով։ Սակայն Ասատրյանը գերազանցում է իր լիազորությունները և ուղիղ վաճառքով օտարում է սարքավորումները, այդ թվում՝ աճուրդով վաճառքի համար չնախատեսվածները։

Մեր տեղեկություններով՝ Կարեն Ասատրյանի դեմ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։ Այս լուրը և, թե կոնկրետ ի՞նչ հիմքով է հարուցվել գործը, փորձեցինք ճշտել կոմիտեից, որի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը խոստացավ պատասխանել վաղը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս