![](/banners/BeFunky-design.jpg)
Բժշկական ծառայությունների գնագոյացումը կվերանայվի
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/karen-karapetyan1-1.jpg)
«Առողջապահության ոլոտում իրականացվող բարեփոխումներում առանցքային է պետական պատվերի բաշխման մեխանիզմների ներդրումը`ապահովելով բժշկական ծառայությունների հասցեականության և պետական ռեսուրսների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները»,- այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա առողջապահության նախարարին հանձնարարեց բժշկական ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով երկամսյա ժամկետում վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները` առաջնահերթություն տալով կազմակերպության եկամուտների մեջ վճարովի ծառայությունների մասնաբաժնին:
Կ.Կարապետյանը հանձնարարեց պետպատվեր իրականացնող խոշոր բժշկական հաստատություններին ներդնել տարեկան արտաքին աուդիտի անցկացման պահանջ: Վարչապետը հանձնարարեց նաև երեքշաբաթյա ժամկետում վերլուծել բժշկական ծառայությունների գնագոյացման վերլուծություն և ներկայացնել առաջարկություններ: