
«Ցանկացած պահանջարկ հնարավոր չէ ծածկել պետպատվերով». Լևոն Ալթունյան

«Մի քիչ չլուսաբանված մնաց՝ 2 շաբաթ առաջ կառավարության որոշմամբ պետպատվերի վերաբաշխում էր կատարվել, և ևս 280 մլն դրամ ուղղվել էր դիալիզով հիվանդների համար: Դա նախատեսում է մոտ 11 հազար սեանս, որը պետք է օգնի 200 հիվանդի: Ձեր բարձրաձայնած բողոքի ակցիան տեղի է ունեցել այդ որոշումն ընդունելուց ուղիղ 1 շաբաթ հետո»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ մեկնաբանելով «Աստղիկ» ԲԿ-ում ստեղծված իրավիճակը, որ տնօրինությունը հայտարարության էր տարածել պետպատվերի ավարտի և դրա հետևանքով՝ դիալիզով հիվանդների սպասարկման ավարտի մասին։
Ալթունյանը խորհուրդ տվեց՝ հետաքրքրվել առողջապահական ոլորտի օրենսդրական փոփոխություններով, քանի որ բարեփոխումների փուլում ենք գտնվում, իսկ անցումային շրջանը բարդ է։
Ըստ նրա՝ առողջապահությունն ապրում է սահմանափակ բյուջեի պայմաններում. «Դա նշանակում է, որ առողջապահությանը հատկացվում է N գումար, որը մենք փորձում ենք ձգել ամբողջ տարվա համար: Պարզ է՝ ցանկացած պահանջարկ հնարավոր չէ ծածկել դրանով։ Եվ Առողջապահության նախարարության առօրյա աշխատանքն է՝ պարզել այն անհրաժեշտ և անհետաձգելի օգնությունները, որտեղ պետք է ուղղվեն գումարները, և մնացածի ուղղությամբ փորձել իջեցնել գումարները, որպեսզի բնակչության բեռը պակասի»:
Մանրամասները՝ տեսանյութում: