«Դատավորների միջև դատական գործերը հավասար չեն բաշխվում». Կարեն Կարապետյան

Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացման և գործերի քննության տևողության կրճատման խնդրին:

Ըստ նրա` դատական գործերի քննության կապակցությամբ ձևավորված իրավակիրառ պրակտիկայի արդյունքում վեր են հանվել խնդիրները, մասնավորապես` նույն դատարանի դատավորները ծանրաբեռնված են, բայց գործերի բաշխումը կատարվում է մեծ հայեցողականությամբ, իսկ գործերի քննության հետաձգումները պատճառաբանված չեն:

Վարչապետն արդարադատության նախարարին հանձնարարեց դատավորների միջև դատական գործերի բաշխման հայեցողականության սահմանափակման և արդյունավետության բարձրացման, նաև որոշակի գումարային շեմը գերազանցող քաղաքացիական գործերի լուծումը սեղմ ժամկետում ապահովող գործիքակազմ մշակել և առաջարկություններ ներկայացնել կառավարություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031