Բաժիններ՝

«Ի՞նչ անենք, Հայկ Նահապետի անունն էլ Արմե՞ն դնենք». Լևոն Մկրտչյան

«Ես կոչ եմ անում՝ մեզ վրա վստահ լինել և ամեն խնդիր չդարձնել հրապարակային: Հիմա 6 հազար տարի մեր ժողովուրդն իրեն հայ է անվանել, մի 8-10 հազար տարի էլ պետք է հայ անվանի։ Ի՞նչ անենք, Հայկ Նահապետի անունն էլ Արմե՞ն դնենք: Ի՞նչ ենք քննարկում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝անդրադառնալով մեր երկիրն Արմենիա անվանելու մասին՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը։

Բառարանների վերաբերյալ՝ նախարարը խոստացավ ուշադիր հետևել Բագրատյանի յուրաքանչյուր խոսքին, որպեսզի կարողանա դրանք մեկնաբանել, և հավելեց. «Արդյո՞ք մենք բառարանների պակաս ունենք»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս