«Աշխարհի 70%-ը գնում է Չինաստանից, այդ պանելներն ունեն 35 տարվա կյանք, և միանշանակ համաձայն չեմ, որ 3-4 տարուց շարքից դուրս կգան: Իհարկե, կան ոչ որակյալ վահանակներ շուկայում, չինական կա շատ լավը և կա շատ վատը, ինչպես ցանկացած երկրում»:
«Տեղին է Հայաստանի մտահոգությունը և խնդիրը Հայաստանի անվտանգության շահերի տեսանկյունից, որովհետև մինչ այժմ, գոնե ԽՍՀՄ փլուզումից հետո, ռուսական ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում, մեկնաբանվել է՝ որպես թուրքական սպառնալիքը չեզոքացնելու միջոց»։
«Ես շատ լիբերալ կարծիք կարող եմ հայտնել, որովհետև ոչ շատ դրական ծրագրային, ոչ էլ բացասական խնդիրներ եմ տեսել,- ասաց Գ.Մակարյանը` նշելով, որ միությունը նախատեսում է համագործակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ,- Կենտրոնում ինտելեկտուալ մարդիկ են աշխատում, և պետք է, որ լավ արդյունքներ լինեն»:
Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված նոր պահանջները, ըստ որոնց՝ ԵԱՏՄ տարածք առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք, լուրջ խնդրի առաջ են կանգնեցրել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչներին:
«Առաջին խնդիրն այն է, որ բնակիչները տեղյակ չեն եղել, գնացել, ապրանք են բերել և հենց այդ պահին են տեղեկացել, որ այդպիսի փոփոխություն է տեղի ունեցել, որն իրենց վրա անմիջապես ազդել է»:
«ՀՀ տնտեսությունն ուղիղ կախվածության մեջ է Ռուսաստանի տնտեսությունից։ Ընդ որում՝ ՀՀ տնտեսության մեծ մասը ծառայությունների և հումքային ոլորտն է։ Եվ քանի դեռ Ռուսաստանում իրադրությունը չի բարելավվում, Հայաստանը ևս դժվարությունների առաջ կհայտնվի»։
Սոցիալական փաթեթի շահառուները սեպտեմբերից կներառվեն առողջապահական ապահովագրական գործընթացի մեջ։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ խոսելով կառավարության ընդունած որոշման մասին։
«2008 թվականից, երբ ես տեղափոխվեցի Ֆինանսների նախարարություն, չեմ հիշում մեկ տարի, որ Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովում այդ հարցը, որպես մեզ համար կարևորագույն հարց, դրված չլինի»:
«Մի պետության հետ գործ ունենք, որ ընդամենը մի բան կարող ենք նշել՝ հայտնի է՝ ով է բոլորից բարձր բղավում՝ «բռնի՛ր գողին»: Հենց գողը: Եվ միայն գողին է ձեռնտու, որպեսզի որևէ հետաքննություն չլինի»:
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը կրթության և գիտության նախարարին հանձնարարեց կրթական հաստատությունների շինարարական կամ վերանորոգման աշխատանքներն ավարտել նախքան կրթական տարվա սկիզբը, իսկ աշխատանքները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կիրառել հասցեական խիստ պատժամիջոցներ:
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ անտառային ոլորտի համալիր բարեփոխումների խնդրին:
Զբոսաշրջային և ավիափոխադրումների ոլորտներում վերջին ամիսներին շեշտակի աճ կա: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Պետք է գտնել հետաքրքրություններ, որոնք կհամընկնեն չինացիների հետաքրքրությունների հետ, մինչդեռ մինչ այժմ մեզ մոտ ոչ թե հետաքրքրություններ են, այլ խնդիրներ, որ չեն համընկնում քաղաքական ու մյուս խնդիրների հետ»։
Հայաստանի պաշտոնյաներից 45-ն անցած տարի գույքի և եկամուտների հայտարարագրեր ընդհանրապես չեն ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով։ Օրենքով սահմանված ժամկետից ուշ է ներկայացվել 459 հայտարարագիր, իսկ 376 հայտարարագրեր ներկայացվել են սահմանված պահանջների և կարգի խախտմամբ:
Դիտարկմանը, որ շրջանառության կրճատման հետևանքով շահույթը նույնպես կպակասի, և գուցե ՀԷՑ-ը փորձի դա կոմպենսացնել բնակչության հաշվին, Հ.Հարությունյանը հակադարձեց. «Սակագների հաշվարկն իրականացնում է ՀԾԿՀ-ն, և այդտեղ սպեկուլյացիաները և սուբյեկտիվ երևույթները կարելի է բացառել»։
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում էներգետիկ ոլորտում զարգացումները բավականին բուռն են եղել: Նման բնորոշում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տվեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը` ներկայացնելով օրենսդրական փոփոխությունները:
«Ակնհայտ է, որ իրավիճակին տիրապետելու և իրավիճակը կառավարելու առումով հիմնական դերակատար մնում է Ռուսաստանը: Արևմուտքը, առնվազն՝ ԱՄՆ-ը, դեռ պատրաստ չէ ավելի մեծ դեր ստանձնելու»։
Եկամտային հարկի գումարների փոխհատուցման նպատակով վարկառուն հարկային մարմին է ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթերը, ապա հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է տվյալ հաշվետու եռամսյակի համար փոխհատուցվող գումարի վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված ձևի եզրակացություն և ուղարկվում վերադաս հարկային մարմին:
էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման համար անհրաժեշտ է անցում կատարել շուկայի նոր մոդելի, ինչը կնպաստի մեծածախ և մանրածախ շուկաների արդյունավետության բարձրացմանը, իսկ միջպետական առևտրի խթանումը հնարավորություն կընձեռի ներքին շուկայում ունենալ մրցակցության որոշակի տարրեր:
«Իրականում, ամենայն հավանականությամբ, դրույթների հետ ոչ մի բան չենք անելու, հիմնականում Բազեի գործիքակազմն ենք ներդնելու»,- ասաց նա:
168.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը տեղեկացրեց, որ Կարեն Կարապետյանն այդ մասին չի էլ խոսել:
«Կարծում ենք, որ Օրենսգրքի ամբողջական և հավասար կիրառության դեպքում կարող են չտուժել այն պետական պաշտոնյաները, որոնք հանգամանքների բերումով բնակվում են կամ հասցրել են բնակվել աշխատավայրին մոտ բնակավայրերում»։
Ցանկացած աճ կամ անկում՝ թե՛ տնտեսության, թե՛ պետության, դիտարկելիս, առաջին հերթին՝ պետք է ուշադրություն դարձնել տնտեսության կառուցվածքի փոփոխության վրա, թե ո՞ր ոլորտներն են զարգանում, ո՞ր ոլորտներն են դոփում տեղում և, ընդհանրապես, ի՞նչ հեռանկարային զարգացումներ են սպասվում։
2017թ. հուլիսի 21-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տրամադրել է արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության 11 լիցենզիաներ: Այս տեղակայվող հզորությունների ընդհանուր գումարը 9984.2 կՎտ է:
«Ռազմավարական գործընկերություն» եզրույթը, որ մի ժամանակ շատ էին օգտագործում ռուս պաշտոնյաները, այսօր Կրեմլի պաշտոնական լրահոսում այդ «ռազմավարական» բառը չտեսա, կար միայն «երկկողմ» արտահայտությունը: Իսկ քաղաքականության մեջ ամեն մի նյուանս կարևոր է:
«Փայլփլուն գլխագրերը, որ՝ «բլոգերին դատում են Արցախ այցելության համար», պարզունակ են, խնդիրը հասարակ է դարձվում, ինչը վնասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, նրա վարկին և զբոսաշրջային ոլորտին։ Ես չէի չարաշահի նաև «ահաբեկչական ակտ» և այլ նման տերմիններ»։
«Կարծում եմ՝ այդ տեսլականն այն չէ, որին մարդիկ սպասում են։ Բայց եթե դա է կառավարությունը պատկերացնում, այնուամենայնիվ չի ներկայացվում այնպես, որ ոգևորություն առաջացնի։ Այդ իմաստով ես նախագահի խոսքերի հետ լիովին համաձայն եմ»։
«Գծատեր կամ ինչ-որ առանձին երթուղի հասկացություն չի լինի, պետք է լինի միասնական ցանց, և այն սպասարկի կոնկրետ օպերատորը»,- ասաց Վ.Մարտիրոսյանը:
«Բնականաբար՝ կան և՛ ստուգումներ, և՛ արդյունքներ, և՛ կասեցումներ, և՛ ոչնչացված ապրանք»,- ասաց Ի.Կարապետյանը՝ հավելելով, որ ստուգման արդյունքներն ամփոփելուց հետո կհրապարակեն դրանք։
«Մեքենայի պատուհանից չի կարելի դատարկ շիշ շպրտել Սևան-Երևան մայրուղում, կամ «Գնթունիկից» որևէ գնում անելուց հետո չի կարելի այդ տոպրակները շպրտել»,- ասաց նախարարը։