Բաժիններ՝

«Իրական պրակտիկան ասում է, որ ֆունկցիոնալ տարանջատված համակարգերն են արդյունավետ աշխատում». Արա Մարջանյան

«Դա խախտում է ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքը: Խնդիրն այն է, որ վաղ 90-ականների էներգետիկ ռեֆորմի հիմքում ընկած էր ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքը, այսինքն` արտադրողը տարանջատվեց տեղափոխողից, բաշխողից և ղեկավարողից: Ոլորտը բաժանվեց 5 հիմնական սեգմենտների, որպեսզի շուկան դառնա մրցունակ և փոխլրացնող: Երբ բաշխողը, այսինքն` ՀԷՑ-ը, դառնում է նաև տեղափոխող, այսինքն` բարձրավոլտ ցանցի սեփականատեր, խախտվում է ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանում էներգետիկ հարցերով Միացյալ ազգերի կազմակերպության ազգային փորձագետ, «Նորավանք» հիմնադրամի առաջատար փորձագետ Արա Մարջանյանը` մեկնաբանելով վերջերս կառավարության կողմից հավանության արժանացած «Բարձրավոլտ էլեկտրացանցերը» ՀԷՑ-ի կառավարմանը հանձնելու մասին որոշումը:

Ըստ Ա.Մարջանյանի` նույն ճանապարհով ժամանակին գնացել է «ՌԱՕ ԵԷՍ»-ը, որը բաշխողից դարձել է նաև տեղափոխող, հիմա էլ սկսել է դառնալ արտադրող: Մասնագետի խոսքով` դրա արդյունքում համակարգում վերականգնվում է որոշակի մոնոպոլիզացիայի լոգիկան.

«Այդ վտանգը կա: Լավն այն է, որ, եթե դա արվի, այսպես ասած, ազնվորեն, դա կարող է լավացնել ընդհանուր լոգիստիկայի և ղեկավարման արդյունավետությունը: Բայց դա ավելի շատ տեսական պնդում է, իսկ իրական պրակտիկան ասում է, որ ֆունկցիոնալ տարանջատված համակարգերն են արդյունավետ աշխատում, իսկ երբ սկսում ես դրանք միացնել, արդյունավետությունն ընկնում է: Այդտեղ ուրախանալու առանձնապես բան չկա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս