«Ճիշտ չէ փոխկապակցել այդ տարբեր մակրոտնտեսական ցուցանիշները». Սուրեն Կարայանը՝ տնտեսության աճի և տնտեսապես ակտիվ բնակչության կրճատման մասին

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անհամեմատելի համարեց տնտեսության բոլոր ոլորտներում աճն ու 2012-2016 թթ. Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության՝ 200 հազարով, իսկ զբաղվածների թվի՝ 160 հազարով կրճատումը։ Ըստ նրա՝ ճիշտ չէ փոխկապակցել այդ տարբեր մակրոտնտեսական ցուցանիշները։

Նա կոչ արեց անդրադառնալ վերջին տարվա ընթացքում տեղի ունեցածին. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ նոր աշխատատեղեր են ստեղծվում: Եթե մենք ուզում ենք խոսել տնտեսության զարգացման ուղղությունների վերաբերյալ, պետք է վերցնենք այն մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք վերաբերում են երկրի տնտեսական զարգացմանը: Դա առաջին հերթին՝ ՀՆԱ աճն է, արտահանման, արդյունաբերության և այլ ցուցանիշների աճն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031