Վերահսկիչ պալատը ստուգել է ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի շարժը
Հայաստանի Վերահսկիչ պալատն այս տարի ստուգել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման առաջին տարում ներմուծման մաքսատուրքերը ԵԱՏՄ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված միասնական հաշվին չվճարելու, ինչպես նաև միասնական հաշվին ավելի վճարված գումարները վճարողներին վերադարձնելու հիմնավորվածությունը: Ստուգումներն իրականացվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում, Պետական եկամուտների կոմիտեում:
ՎՊ-ն պարզել է, որ ՀՀ տարածք ներմուծված ապրանքների այն մաքսատուրքերը, որոնք վերահսկողությունն ընդգրկող ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով սահմանված միասնական հաշվին մուտք չեն եղել, կազմել են 4 մլրդ 468 մլն 309.2 հազար դրամ: Այն իրենից ներկայացնում է գանձապետական երեք հաշիվներին մուտք եղած 4 մլրդ 948 մլն 34.9 հազար դրամի և հաշիվներից իրականացված 479 մլն 725.7 հազար դրամի հաշվանցումների և վերադարձների տարբերությունը: Միասնական հաշվին չմուտքագրելու հիմնական պատճառները եղել են հետևյալը`
3 մլրդ 718 մլն 30.1 հազար դրամի մաքսատուրքի վճարումն իրականացվել է ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ներկրված ապրանքների դիմաց, որոնք, համաձայն «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի՝ ենթակա չեն հաշվեգրման ԵԱՏՄ անդամ պետությունների սահմանված միասնական հաշվին,
826 մլն 329.8 հազար դրամի վճարումն իրականացվել է նախքան հավելվածի կիրառելը, սակայն հաշիվներին մուտքագրվել է հավելվածի կիրառումից հետո:
Հարկ է նշել, որ հաշիվներից ընդամենը հաշվանցված և վերադարձված 479 մլն 725.7 հազար դրամից 302 մլն 369.2 հազար դրամը հաշվանցվել է ԵԱՏՄ բաշխվող միասնական հաշվին:
ՎՊ-ն, ըստ էության, խախտումներ չի հայտնաբերել: