Բաժիններ՝

Թոշակի գնացող, բայց էներգիա ունեցող և իրենց որակը պահպանած ուսուցիչներին այլ առաջարկ կարվի. Նախարար

«Օրենքը պետք է պահվի, մեր սահմանագիծը 65 տարեկանն է, եթե նման բան կլինի, թող դիմեն ինձ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով օրերս հնչած ահազանգերին, որ Երևանի և մարզերի 63 տարին լրացած ուսուցիչներն ու տնօրենները համատարած ծանուցում են ստանում աշխատանքից ազատման մասին:

Ըստ նրա՝ թոշակի գնացող, բայց էներգիա ունեցող և իրենց որակը պահպանած ուսուցիչներին այլ առաջարկ կարվի, մասնավորապես, քանի որ, հատկապես շրջաններում, թափուր տեղեր շատ կան, նրանց կառաջարկեն դասավանդումը շարունակել գյուղական համայնքներում։

«Ի վերջո, մեկ այլ պարագայում դուք նաև կհարցնեք, թե ինչու երիտասարդ ուսուցիչներ չեն մտնում կրթական համակարգ»,- հավելեց Լ.Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս