«Մեր կատարած աշխատանքի մասին խոսում են այն թվերը, որոնք հրապարակում է Վիճակագրական ծառայությունը». Սուրեն Կարայան

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դրական է գնահատում կառավարության 1 տարվա գործունեությունը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա չհամաձայնեց, որ Կարապետյանի կառավարության աշխատանքն արդյունք չի տվել:

«Մեր կատարած աշխատանքի մասին խոսում են այն թվերը, որոնք հրապարակում է վիճակագրական ծառայությունը: Դուք երբևիցե տեսե՞լ եք, որ նման տիպի արդյունաբերության աճ լինի, արտահանման աճ լինի»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ ստեղծվել են նոր աշխատատեղեր, զբոսաշրջության ու արդյունաբերության մեծ աճ կա. «Այդ բոլոր տենդենցները չեն կարող չնկատվել և չազդել մեր բնակչության վրա»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031