«Ծանր աշխատանքային տարի է լինելու». Թևան Պողոսյան

«Մարտահրավերները շատ են, սկսած ահաբեկչությունից, վերջացրած արցախյան հիմնախնդրով, տնտեսությունը, ժողովրդավարական ինստիտուտները, ժողովրդագրական մեր իրավիճակը։ Հայաստանն իրավունք չունի ասել՝ ունեմ 10 հատ մարտահրավեր, և վերջ։ Ցանկացած խնդիրը մարտահրավեր է։ Մեզ լավ կրթություն է պետք, կրթությունը մարտահրավեր է, բարեփոխումերի մեջ սոցիալական քաղաքականությունը պետք է լավը լինի, դա նույնպես մարտահրավեր է, տարածաշրջանային զարգացումները բոլորը մարտահրավերներ են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ խոսելով այս տարվա մարտահրավերների մասին։

Ըստ նրա՝ ծանր աշխատանքային տարի է լինելու. «Ես հուսով եմ, որ աշխատանքները որակյալ կկատարվեն, և հուսով եմ, որ գարնանը կունենանք նոր զարգացումներ, և հուսով եմ, որ այդ նոր զարգացումները կլինեն հանրության սրտով»:

Ապրիլին քաղաքական անակնկալներ Թ.Պողոսյանը չի սպասում. «Ես միայն հույս եմ հայտնում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031