Ինչո՞ւ է արգելվում աջղեկ մեքենաների ներկրումը. Նախարարը բացահայտեց գաղտնիքը

«Այն մեքենաների տերերը, որ ունեն աջղեկ մեքենա, ոչ մեկը չի տուժի, այդ մեքենաները ոչ մի սահմանափակման տակ չեն ընկնի»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ապրիլի 1-ից աջղեկ մեքենաների ներկրումն արգելող օրենսդրական փոփոխությունների փաթեթը կներկայացվի ԱԺ։

Դիտարկմանը, որ Ոստիկանության տվյալներով` ՃՏՊ-ներին աջակողմյան մեքենաների մասնակցությունը շուրջ 9% է, նախարարը հակադարձեց, որ ապահովագրական ընկերությունների տվյալներով՝ վթարների և վիրավորների քանակը մոտ 40% է։

Վ. Մարտիրոսյանը հերքեց, որ աջղեկ մեքենաների ներկրումն արգելվում է խոշոր ներկրողների շահերի պաշտպանության համար.

«Դա բոլորը խոսակցություններ են, նայենք թվերին. այսօր Հայաստանում կա 36 հազարից ավելի աջ ղեկով մեքենա, միայն 13800 մեքենա ներկրվել է 2017-ին։ Տարիների ընթացքում ներկրումների քանակը երկրաչափական պրոգրեսիայով աճում է, այսինքն, եթե 2016 թ. համեմատ աճել է մոտ 150-200 %-ով, նույն ձևով աճեր այս տարի, մյուս տարի, մենք ստիպված էինք լինելու երթևկությունը փոխեինք, դարձնեինք ձախակողմյան։ Իսկ դա շատ ավելի ծանր կտարվեր, որովհետև ձախ ղեկով մեքենաների քանակը շատ ավելի շատ է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031