«Ամանորյա շրջանում ապրանքների գնային էական փոփոխություններ չեն արձանագրվել». ՏՄՊՊՀ ներկայացուցիչ

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամանորյա տոների շրջանում կտրուկ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը, ՀՀ Մրցակցային մարմինը խստացրել է վերահսկողությունը գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների անհիմն բարձրացումների, ինչպես նաև` հակամրցակցային գործողությունների կանխարգելման նպատակով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի գլխավոր խորհրդական Գայանե Սահակյանը՝ անդրադառնալով թանկացումների խնդրին։

Ըստ նրա՝ մինչև նախորդ տարվա վերջին օրը, և ապա՝ ընթացիկ տարվա հունվարի 5-ից հանձնաժողովի աշխատակիցները դիտանցումներ են իրականացրել գերիշխող ապրանքային շուկաներում.

«Ինչպես տեղյակ եք, հանձնաժողովի վերահսկողական լծակները տարածվում են միայն այն շուկաների վրա, որտեղ կան գերիշխող տնտեսվարողներ: Ընդհանուր առմամբ, գերիշխող ապրանքային շուկաներում (շաքարավազ, ձեթ, ալյուր, նպարեղեն, կաթնամթերք և այլն) ամանորյա ժամանակահատվածում գները դրսևորել են կայունություն, գնային էական փոփոխություններ չեն արձանագրվել:

Հանձնաժողովը շարունակում է դիտանցումները, և շուկայում մրցակցային խնդիրների առկայության դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031