Կառավարությունը հաստատեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կարիքների համար գնման պայմանագրի դադարեցնելու մասին որոշման նախագիծը:
«Նոր տարին շատ ավելի գիտակցաբար կանցկացնենք` իմանալով, որ հաջորդ Նոր տարին կարճ ա լինելու»,- կատակեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարին և հայտարարեց, որ նախատեսվում է նոր հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել:
«Տարբեր տեղերում Սերժ Սարգսյանի ելույթներից տպավորություն է ստեղծվում, որ բարեփոխումների ինչ-որ մեկնարկ է ուզում անել, բայց թերհավատությունը շատ մեծ է, ինչը բնական է»:
«Տո խի՞ չունեմ։ Սեյրան Օհանյանը մեր ընկերն ա, մեր ազգի հերոսն ա, ինչի՞ պիտի չշփվեմ։ Եթե էսօր քաղաքական մտածելակերպով իրար հետ նման չեք մտածում, ընկերությունը մեռա՞վ, պրծա՞վ»
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանի համար ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունն անակնկալ չի եղել։
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ալեքսանյանն ու գեներալ Սեյրան Սարոյանը հերքում են շրջանառվող տեղեկությունները, թե իրենց հարաբերությունները «թարսվել» են։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ս.Ալեքսանյանը հայտարարեց, որ իրենց հարաբերությունները շատ լավ են։
ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը չի ճանաչում գող համայնքապետերին և տեղյակ չէ համայնքային բյուջեների թալանից:
«Ծառուկյան» դաշինքում դեռևս ոչ մի քննարկում չի եղել հաջորդ տարի ապրիլին վարչապետի թեկնածու առաջադրելու շուրջ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը` հերքելով շրջանառվող տեղեկությունները, որ իրենց խբակցության և «Ելք»-ի միջև քննարկումներ են ընթանում՝ վարչապետի մեկ միասնական թեկնածուով հանդես գալու շուրջ:
«Դա աքսիոմատիկ ճշմարտություն է, որ ցանկացած ապրանքատեսակի գների բարձրացումը բացասական է ազդում բոլորի վրա: Մեր գորըծընկերներն այլ բան են ասում»:
Անապահով խավի վրա թանկացումների ազդեցության մասին իր աղմկահարույց հայտարարության համար ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը չի փոշմանել և չի պատրաստվում ներողություն խնդրել կամ հրաժարական տալ:
ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանն (ՍԱՍ-ի Արտակ) այսօր Ազգային ժողովում վրդովվեց թանկացումների վերաբերյալ լրագրողների հարցերից:
Աղքատությունից դուրս գալու համար պետք է աշխատատեղ ստեղծել: Նման հայտարարությամբ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հանդես եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Այսօր երկարատև բացակայությունից հետո Ազգային ժողով էր եկել ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ արդեն կամաց-կամաց կազդուրվում է:
«Գլխավոր դատախազությունն ի՞նչ կապ ունի միայն այս ելույթի հետ։ Գլխավոր դատախազը, ինչպես մյուսները, ԱԺ-ում երդվում է ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Այնպես որ, եթե նախկինում գործեր եղել են, իրենք իմացել են, պետք է այդ բոլոր գործերն անեին»:
«Սերժ Սարգսյանի ելույթը շատ սպասված ելույթ էր, որովհետև երկար տարիներ բոլորս գիտենք, որ ունենք գող ու թալանչի համայնքի ղեկավարներ, որոնք մեր աչքի առաջ հարստացել են, մեր քաղաքների, գյուղերի հողերը, անշարժ գույքերը, քաղաքի կենտրոնում գտնվող շենքերը սեփականաշնորհել են իրենց պաշտոնավարման շրջանում»:
«Պարզ հայտարարվում է, որ այդպիսի դրսևորումներն այլևս հնարավոր չեն լինելու այս նոր Հայաստանում։ Նախագահը չէ, որ պետք է ների կամ չների»:
«Հիմա ոչ միայն Հայաստանն է հայտարարում, որ հետ չի կանգնել, այլև Մինսկի խմբի 3 պետությունների արտաքին պատասխանատուներն են դրա մասին հայտարարություն անում։ Եվ սա նաև մեր դիվանագիտության հաջողությունն է»։
«Նույնիսկ ամենաճգնաժամային վերջին տարիներին, երբ իսկապես մենք պրոբլեմ ունեինք, սոցիալական ծախսերը մեր երկիրը կարողացավ չկրճատել, թեև շատ երկրներ գնացին նաև այդ ճանապարհով»։
«Մի քիչ ճիշտ չէ մեկնաբանել գործընկերոջ արտահայտությունները: Ինչո՞ւ, որովհետև Հակոբ Հակոբյանի հետ մենք աշխատանքային առնչություն ենք ունեցել դեռևս 2009 թվականից, երբ ես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էի և, համենայն դեպս, նա այդպիսի տպավորություն չէր թողել ինձ մոտ, մի մարդու, ում համար խորթ են հասարակությանը հուզող խնդիրները»,
Նոյեմբերի վերջերին տեղեկություններ տարածվեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է 30 գործարարների ու նրանց հորդորել ներդրումներ կատարել տնտեսության մեջ, բացել նոր աշխատատեղեր: Սերժ Սարգսյանից հետո տեղի գործարարների հետ գրեթե նույնաբովանդակ հանդիպում է ունեցել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հաջորդ տարի ապրիլին Ստեփանակերտում կանցկացվի հայր Պավել Ֆլորենսկիի հիշատակին նվիրված միջազգային գիտաժողով: Այն նախաձեռնել են Մեսրոպ Մաշտոց համալսարանն ու ռուս հրապարակախոս Դենիս Դվորնիկովը:
«Եթե այս տրամաբանությամբ շարունակվի, իհարկե, ես դրական եմ գնահատում, որ բանակցային գործընթացը կարող է վերսկսվել։ Ամեն դեպքում, սա հուսադրող հայտարարություն է և ցույց է տալիս, որ Ադրբեջանի ծրագրերն այս փուլում ձախողվել են»։
«Բնականոն փոփոխությունները պետք է կատարվեն: Հետաքրքիր է` մեր հասարակությունը փոփոխությունների կարիք է զգում, բայց փոփոխություններից աղմուկ են բարձրացնում: Մենք գնում ենք մի ճանապարհով, որտեղ նոր դեմքեր, նոր ուժեր են, գիտակից և պրոֆեսիոնալ»:
«Գիտեք, շատ բան են ասում, բայց հիմնավորումներ պետք է լինեն: Ես էլ շատ բան եմ լսում, ամեն լսած եթե հիմք ընդունեննք, կոռեկտ չէ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը՝ հակադարձելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, որը, դիմելով ընտրակաշառք վերցրած քաղաքացիներին, ասել էր, որ սա նրանց ընտրության արդյունքն է, նրանք լավ չեն ապրելու։
«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա`ձեռք բերված բոլոր համաձայնությունների, պայմանավորվածությունների և ռազմավարական գործընկերության շրջանակներում»:
«Դուք մի նայեք`մարտական ընկերներ, բարեկամներ, հարազատներ: Պետականաշինության մեջ նման գաղափարախոսությունն անընդունելի է: Կարող է ամենամոտ հարազատը, եղբորից սկսած, պեական կառույցներում ունենա թերացումներ և անդրադառնան նրա պաշտոնանկության հարցին»:
«Ճիշտն ասած, չունեմ կարծիք, որովհետև դա նախագահի որոշումն է, և ես կարծիք ունենալ…»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը` ի պատասխան հարցի, թե ի՞նչ կարծիք ունի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության մասին:
ՀՀ իշխանությունները բավարար գործողություններ չեն կատարել` 29 տարի անց աղետի գոտի հասկացությունը Գյումրիից իսպառ վերացնելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը` խոսելով 1988 թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի 29-րդ տարելիցի մասին:
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը հերքում է լուրերը, թե Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարված են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա.Աբրահամյանը մամուլում շրջանառվող այդ տեղեկությունները անհիմն համարեց: