«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համագումարում ՔՊ վարչության անդամ չընտրվելուց հետո անցած ողջ շաբաթ չէր եկել Ազգային ժողով, այսօր եկել է խորհրդարան:
«Սա, կարծում եմ, չափազանց կարևոր է, որ մենք պետք է իրականացնենք»:
168.am-ի հետ զրույցում նախարարը հիմնավորեց, որ նախ դա կարճաժամկետ միջոցառում է, և Կենտրոնական բանկը նման քայլերի դիմում է շուկայում կարճաժամկետ տատանումներ թույլ չտալու համար:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ այժմ կառավարության հերթն է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու, ընդ որում՝ կառավարությունն իրավունք ունի առաջադրել 3 թեկնածուներ, որի դեպքում ՍԴ-ում քվորում ապահովելու նվազագույն քանակը` 5 դատավոր, կլրանա և ՍԴ-ն կկարողանա գործել:
Պատգամավորի խոսքով՝ սա տրամաբանական որոշում է, նաև տրամաբանական կլինի առաջիկայում ՍԴ մեկ այլ որոշումը, որ ՍԴ այլ անդամներ չեն մասնակցի այս գործի քննությանը՝ հաշվի առնելով, որ նրանք նախկինում անձնապես կապի մեջ են եղել նույն նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, և անդամներից երկուսը անգամ խրախուսանքի են արժանացել Քոչարյանի կողմից:
Վերջին շրջանում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Հայաստանի ողջ տարածքում և հատկապես մարզերում՝ Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Սյունիքում, Արարատում և այլուր:
«ՀՀ իշխանությունները չեն կարող ունենալ իրենց թեկնածուն Արցախի նախագահի ընտրության արշավում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ իշխանություններն ո՞ւմ են սատարում Արցախում նախագահական ընտրությունների ժամանակ:
«Ես ստացել եմ նամակը և պատրաստվում եմ ուղղել բոլոր մյուս 131 պատգամավորիկներին: Կարծում եմ՝ քննարկման մեծ նյութ կա և առիթ կա, իսկապես անորոշություն կա:
«Մենք գերադասել ենք վեթինգի գործընթացն իրականացնել այլ գործիքակազմով, որը, բնականաբար, ենթադրելու է որոշակի օրենսդրական նախագծերի ընդունում, որպեսզի դա հնարավոր լինի մասնավորապես ԲԴԽ-ի, հակակոռուպցիոն մարմնի կողմից իրականացնելու համար»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Աբովյանում կլաններ չկան և «Բարգավաճ Հայաստանն» էլ չի աջակցել քաղաքապետ ընտրված Վահագն Գրիգորյանին: Նման հավաստիացում այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը:
«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը նվազագույն աշխատավարձի բարձրացումը չափազանց կարևոր գործիք է համարում:
«Եթե մենք փորձում ենք որոշակի բովանդակություն հաղորդել նրա հայտարարություններին, նախկինում հայտարարում է ոչ լեգիտիմ նախագահի մասին, ապա, իր ձևակերպմամբ, ոչ լեգիտիմ նախագահի կողմից առաջադրվում է և ընտրվում ՍԴ դատավոր, և հետագայում նման աշխարհացունց հայտարարություններով է հանդես գալիս: Մենք ունենք օրենսդրական կարգավորումներ այս հարցի հետ կապված, և այդ կարգավորումներից դուրս մենք այս պահին չենք դիտարկում»:
«Լավ կլիներ՝ դրամը ԵԱՏՄ արժույթների հետ համադրելի արժեզրկվեր, լողացող լիներ փոխարժեքը, ոչ թե ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն է վարվում, և եթե մի փոքր արժեզրկվում է դրամը, դա դիտարկվում է մինուս: Իրականում դա պետք է լինի տնտեսության զարգացման հետևանք, ոչ թե նպատակ»:
Երկու ակնհայտ սուտ նորություն է տարածվել, և մեկի մեջ զրպարտություն պարունակող տարրեր կան, առաջինը բանակի ծառայության հետ կապվածն է, երկրորդը՝ Սորոսի հետ կապերը:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահ է՝ չեն կարող լինել քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ), որ չենթարկվեն նախարարին: Նման տեսակետ այսօր Ռ. Բադասյանը կառավարության նիստից հետո հայտնեց լրագրողների հետ զրույցում:
Նախ՝ տերմինների մեջ՝ վեթինգ, կարգապահականի քննարկում, մենք պետք է բավական զգույշ լինենք, որ ճիշտ ազդակներ ուղարկենք հասարակությանը:
ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը «Կոնցեռն Դիալոգ» ընկերությունում իր բաժնեմասը վաճառել է:
Գազի գնի շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են և որևէ նորություն չկա: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
ՀՀ կառավարությունն այսօր նիստում հավանություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Վարազդատ Կարապետյանի օրինագծին՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին:
Մեր հիմնական առևտրատնտեսական գործընկերը շարունակում է մնալ, ինչպես և պետք էր կռահել, ԵԱՏՄ-ն, Ռուսաստանը, հաջորդ տեղում Եվրամիության երկրներն են:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում նախքան օրակարգին անցնելն անդրադարձավ մայիսին արձանագրված տնտեսական ցուցանիշներին:
«Բացարձակ եզր չունի իրականության հետ: Ինձ համար զարմանալի է, որ նման լուրեր կարող են անգամ շրջանառվել: Չկա նման բան, ես ընդհանրապես տեղյակ չեմ նման նախագծի գոյության մասին, և, իհարկե, նման նախագիծ չկա»,- ասաց Լ.Մակունցը:
Ըստ նրա՝ պետք է պահպանվի արդար դատաքննությունը. «Մենք քաղաքական հետապնդման տարրեր չենք տեսնում, և այս գործը մեզ համար զուտ իրավական գործընթաց է»:
«Թե ով է ՍԴ դատավոր և թե այն նորմերը, որոնք վիճարկեց պարոն Վահե Գրիգորյանը, ես կարծում եմ, բոլորս զերծ մնանք դրա մեկնաբանություններից, և այդ մեկնաբանությունը կարող է տալ միայն ՍԴ-ն: Այսինքն՝ պարոն Գրիգորյանը եկավ օրենսդիրում հայտարարեց, որ այս պահից ստանձնում է լիազորությունները, բայց ինչպես տեսնում ենք, անցել է քանի օր և պարոն Գրիգորյանը չի ստանձնել այդ լիազորությունները: Եվ եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, ես կարծում եմ, նա կունենա լուրջ խնդիրներ»:
Ո՞վ է Սահմանադրական դատարանի նախագահը: Այս հարցն այսօր Աժ ճեպազրույցների ժամանակ լրագրողներն ուղղեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:
Նույն խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը կարևորեց իշխանությունների տարանջատման սկզբունքը և ճիշտ չհամարեց, որ ԱԺ-ն մեկնաբանի առանձին դատական գործի հանգամանքներ՝ դրանում կայացվող որոշումների շրջանակում, կապ չունի՝ դա հասարակությանն անհայտ քաղաքացի՞ է, թե՞ երկրի երկրորդ նախագահ:
ԱԺ փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը չի տեսել նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մանդատից հրաժարվելու դիմում:
«Դատական իշխանությունն առանձին իշխանության ճյուղ է, և մեր վերաբերմունքը պետք է լինի համարժեք: Սահմանադրական դատարանի մասով որևէ պաշտոնական հրապարակման ծանոթ չեմ, այն գործընթացները, որ տեղի են ունենում դատական իշխանության ներքո, պետք է տեսնել իրավական հարթությունում: Եվ մենք պետք է իրոք կարողանանք քաղաքական կամք գտնել և նախադրյալ ստեղծենք, որպեսզի բոլոր իշխանության ճյուղերը, մեկը մյուսին փոխզսպելով, իրենց գործունեությունը լիարժեք, տրամաբանված և արդարացի իրականացնեն»:
«Չեմ կարծում, որ շատ լուրջ հետևանքներ կլինեն: Ամեն դեպքում մենք պետք է պատրաստ լինենք այլընտրանքային ուղիների: Բայց ճիշտն ասած, մեր այընտրանքները սահմանափակ են օբյեկտիվ պատճառներով»:
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի հերթական փակ նիստը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հրաժավեց պատասխանել Factor.am-ի հարցին, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ուսումնասիրությունները փոխանցվե՞լ են հանձնաժողովին։