Ո՞վ է Սահմանադրական դատարանի նախագահը

Ո՞վ է Սահմանադրական դատարանի նախագահը: Այս հարցն այսօր Աժ ճեպազրույցների ժամանակ լրագրողներն ուղղեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:

«Սահմանադրական դատարանի նախագահը պետք է լինի դատավոր»,- հայտարարեց Աննա Կարապետյանը՝ նկատելով, որ այս պահին ՍԴ-ում երկու դատավոր է:

Սուրեն Գրիգորյանը հիշեցրեց Վահե Գրիգորյանի հայտարարությունը, որ նա գնում է ՍԴ` այդ հարցը քննարկելու նրանց հետ, ապա լրագրողի հարցին ի պատասխան չի ցանկացել մեկնաբանել, հարցին չի ցանկանալ անդրադառնալ նաև Հրայր Թովմասյանը.

«Եթե այդ սուբյեկտները, որոնք այդ քննարկման անմիջական կողմերն են, չեն ցանկանում մեկնաբանել, լավ, ինչքանո՞վ է ճիշտ, եթե անգամ մի կողմ դնենք լիազորությունների տարանջատումը»:

Հարցին՝ իշխող ուժը քաղաքական դիրքորոշում ունի՞ ՍԴ նախագահի հարցում, Ս.Գրիորյանը պատասխանեց. «Ոչ, չունի»:

Ա.Կարապետյանը վստահեցրեց, որ նման որոշման դեպքում առաջինը լրագրողները կտեղեկանան այդ մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930