«Եթե դասեր չքաղեն, թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում». Սասուն Միքայելյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համագումարում ՔՊ վարչության անդամ չընտրվելուց հետո անցած ողջ շաբաթ չէր եկել Ազգային ժողով, այսօր եկել է խորհրդարան:

Լրագրողների հետ զրույցում Ս.Միքայելյանը անդրադարձավ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին:

Ըստ նրա՝ վերջինս, որպես մարզի երիտասարդ, գործունեություն է ձևավորել, ինքը շտաբ է վերցրել, նրան նշանակել շտաբի պետ և աշխատել են:

«Էս վերջերս մի հետաքրքիր անեկդոտ եմ հիշել, որ դիպուկ էսօրվա իրավիճակին ա կապված Ռոմանոսի հետ: Պիտի ռուսերեն ասեմ, որ ավելի արտահայտիչ լինի՝ грузины открывают памятник неизвестного солдата, բացման ժամանակ շիրման բացում են, там написано – Коте Махарашвили, родился в таком году, умер в таком. Один спрашивает, слушай, там дата, все написано, какой он неизвестный? А тот отвечает – дело не в том, что он когда родился, когда умер, дело в том он вообще был солдатом, или не был. Հասկանո՞ւմ եք: Դրանից հետո չգիտեմ, վերցնենք Աբովյանի ընտրությունները, ասում են՝ Միքայելյան Սասունը չի մասնակցել, դրա համար ենք պարտվել, էն Մաուգլու մեջի շակալի պես տղեն ասում ա՝ Окела промахнулся»,- ասաց Ս.Միքայելյանը՝ նշելով, որ Ռ. Պետրոսյանը ցանկացել է դառնալ դեմք, թեկնածու է բերել ներկայացրել վարչության նիստին, որին Միքայելյանը դեմ է քվեարկել և չի միջամտել ընտրություններին:

Պատգամավորի խոսքով՝ ինքը պահել է ՔՊ-ի կարգուկանոնը, առաջարկել է, որ ճանաչում է քաղաքապետ Գրիգորյանին 1995թ-ից, երբ նա եղել է ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի փորձագետը երկար տարիներ: Ս.Միքայելյանի խոսքով՝ ինքն ասել է և ասում է, որ պետք չէ տանել ցնցումների, այդ քաղաքապետը կիրթ և նորմալ երիտասարդ է, բյուջեն կատարել է 105 և ավելի տոկոսով, այսինքն՝ բյուջեն գերակատարել է, ինչը ՀՀ-ում չի եղել:

«Պետք չի բերել ուրիշ դաշտ, որը ՔՊ-ին վայել ա: Եթե մարդ կա, որ իրք արժեք ունի, պիտի գնահատվի և նշանակվի էդ գործին: Էս ա եղել ընդհանուր իրավիճակը, որ ես չեմ պաշտպանել, ոչ թե չեմ պաշտպանել, այլ չեմ խառնվել ընդհանրապես, ՔՊ-ի թիկունքից չեմ խփել, որևէ մեկին չեմ ասել պիտի գնաք ընտրեք գործող քաղաքապետին: Իսկ Աբովյանի ընտրությունները ՔՊ-ն պարտվեց հենց Ռոմանոսի միջոցով, որովհետև ինքը անձնավորեց իրա դերակատարությունը Աբովյանի քաղաքապետի ընտրությանը, պլյուս դրան պատկերացրեք՝ վարչապետը չգնար Աբովյան, ինչ էր կատարվելու: Պարզ ա, որ էս շարժման մեջ իներցիայի տակ ժողովուրդը ինչ-որ հարցի շուրջ ձայն ա տալիս, իրանք գիտեն դեմք են դառած կամ մեծ դերակատարում են ունեցել հայոց պատմության կամ այսօրվա իրողության կամ ընդհանրապես թավշյա հեղափոխության հետ կապված»,- ասաց Ս.Միքայելյանը՝ հավելելով, թե Ռ.Պետրոսյանը այդպես ակտիվ չէր:

Ըստ նրա՝ եթե դասեր չքաղեն, թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում: Դրա համար, նշեց Ս.Միքայելյանը, համակարգում նորմալ աշխատած մարդկանց պարտադիր չէ փոխել, եթե նա նորմալ է աշխատել: Պատգամավորը նկատեց, որ բոլորն էլ գիտեն, թե ինչ ճնշումների տակ են այն ժամանակ մարդիկ աշխատել:

 

Տեսանյութեր

Լրահոս