
«Վեթինգի մասով ես հայեցակարգ և ծրագիր չեմ տեսել, և չկա». Ռուստամ Բադասյան

«Նախ՝ տերմինների մեջ՝ վեթինգ, կարգապահականի քննարկում, մենք պետք է բավական զգույշ լինենք, որ ճիշտ ազդակներ ուղարկենք հասարակությանը: Վեթինգի մասով ես հայեցակարգ և հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների ծրագիր չեմ տեսել, և չկա»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ըստ նրա՝ կա կարգապահականի նոր հիմքեր սահմանելու ցանկություն, և այդ նոր հիմքերով պետք է զբաղվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, լինելու է առանձին նախագիծ, քննարկվում են նաև սահմանադրական փոփոխությունները:
«Պետք է շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկենք նման օրենսդրական փոփոխությունից առաջ, այդ թվում՝ դատավորների հետ»,- ասաց նախարարը: