Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն անշարժ գույքի կադաստրային արժեքները շուկայականին է մոտարկել 2018 թ. տվյալների հիման վրա։ Կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զույցում նշեց, որ անցած տարի ՀՀ ողջ տարածքում գնահատվել է 51 հազար գույք, և կադաստրի բազայում անշարժ գույքի վաճառքի հավաստի տվյալների հիման վրա ստացվել է այլ պատկեր։ Աշխատանքները սկսվել են հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ։
Այսօր ՀՀ կառավարության նիստում ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի և Արման Բաբաջանյանի հեղինակած նախագիծը «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին:
Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
Այսօր կառավարության նիստում արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի առաջին զեկուցումը, ՀՀ վարչապետի առաջարկությամբ, գործընկերները ծափերով ողջունեցին:
«Մեքենայի աղբ ա, զիբիլ ա, տանում ենք` ընդունում են, մի կոպեկ փող ենք առնում։ Հիմա էդ մարդկանցից չեն ընդունում, մեզնից էլ չեն ընդունում։ Բերել ենք, կարող ա ստեղ ընդունեն»,- ասաց Սարգսյանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեմ է «սուպերնախարարություն» տերմինին, թեև ընդունում է, որ նախարարությունը բավականին մեծ է:
Այսօր ԱԺ շենքի առջև կրկին բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման: «Ոչ համահարթ հարկմանը», «Հավասարությունը դեռ արդարություն չէ» և այլ պաստառներով ցուցարարները կոչ են անում պատգամավորներին դեմ արտահայտվել Հարկային օրենսգրքի փոփոխություններին:
Հարցին՝ պատրաստվո՞ւմ եք նորից լսել ակցիայի մասնակիցներին, Հ.Գևորգյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, իրանք ուղղորդված, վերցրել են ՀՕ փաթեթի մի հատվածը և փորձում են տպավորություն ստեղծել, թե ինչ դժգոհ է ժողովուրդը»:
«Ո՞նց եք պատկերացնում՝ ես պետք լինեի, անհրաժեշտ լիներ՝ չգնայի: Ո՞նց եք պատկերացնում: Ծառուկյանը գործի հետ կապ չունի: Տասնյակ պատգամավորներ ասել են, դա մեր կարծիքն ա, որ եթե չբացահայտվեց, իրոք, դա սարքված ա: Ծառուկյանն ի՞նչ կապ ունի դրա հետ: Եթե Ծառուկյանը կապ ունենար, հիմա 5000 հոգով էին տարել ընդեղ: Բայց դրա կարիքը չկա, հիմա ուզում են ինչ-որ թեքեն, խախտեն, ուղղությունները շեղեն…»:
Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանից լրագրողներն այսօր ԱԺ-ում հետաքրքրվեցին՝ արդյո՞ք պատրաստվում է ներողություն խնդրել նախկինում ՀՀ նախագահի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար:
«Խոսք է եղել եղած տնտեսական ծրագրերը շարունակելու, նոր ներդրումների, տնտեսության ակտիվության, զանազան ցուցանիշների մասին: Քննարկվել է նաև նոր ենթակառուցվածքներ գնելու հնարավորությունը: Այլ մանրամասներ չունեմ: Ինչ-որ նոր լուրջ ներդրումների մասին խոսք կա»:
«Ես անհրաժեշտություն եմ համարում սահմանադրական փոփոխությունների օրակարգը օր առաջ մեջտեղ բերելը: Դա ոչ անհրաժեշտաբար կարող է հանգեցնել Սահմանադրության փոփոխության, բայց մենք պետք է քննակենք և վավեր հանրաքվեի միջոցով, ազատ, արդար, թափանցիկ հանրաքվեի միջոցով պետք է հաստատվի Սահմանադրությունը, պետք է կրկին քվեարկվի, կամ վերընտրվի, որպեսզի մեր հասարակությունում առհավետ վերացվեն խոսակցությոնները «կեղծ հանրաքվե» բառակապակցության օգտագործմամբ կամ «կեղծված ընտրություններ»»:
Վահե Գրիգորյանի համար անակնկալ չէր, որ կընտրվի Սահմանադրական դատարանի դատավոր: Այսօր ԱԺ-ում ընտրության արդյունքների հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում Վ.Գրիգորյանը նշեց, որ այս խորհրդարանի կողմից ընտրվելն իրեն որևէ կերպ չի կաշկանդի:
«Մենք կոշտ դիրքորոշում ունենք աշխարհի բոլոր երկրների կողմից մեր երկրի ներքին գործերին միջամտելու փորձի տեսական հնարավորություն դիտարկելու հետ կապված»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՌԴ դեսպանին ԱԳՆ հրավիրելու հանգամանքին:
«Գուցե նրա համար, որ նա ֆրակցիայի հետ երկար հանդիպում է ունեցել, գուցե նրա համար, որ Վահե Գրիգորյանին մի մասը վաղուց երկար ժամանակ ճանաչում է և հնարավորություն ունեցել է այս կամ այն մտահոգիչ հարցի շուրջ զրուցել: 7-րդ գումարման Աժ համար վստահաբար կարող ենք ասել, որ ոչ մի բան էլ ի սկզբանե որոշված չի»:
Թե ինչպե՞ս է վերաբերում, որ իր ղեկավարած խմբակցության պատգամավորին իշխանական պատգամավորները ծափահարել են, Մարուքյանը հարցով պատասխանեց՝ ե՞րբ են ծափահարել:
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության քննարկման ընթացքում հնչած ելույթներից առանձնահատուկ ուշադրության արժանացավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթը: Դրա ավարտից հետո իշխանական պատգամավորները ծափերով ողջունեցին այն, սակայն չբավարարվեցին դրանով: Աժ միջանցքներում «Իմ քայլի» ներկայացուցիչները մոտենում են Բաբաջանյանին և սեղմում նրա ձեռքը:
«Ընտրել դատավորին՝ դա Ազգային ժողովի իրավունքն է և քաղաքական մեծամասնությունը ստացել է քվե, որ նման որոշումներ կայացնի ու այդ որոշումներով պատասխանատվություն վերցնի իր վրա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի թեկնածությանը:
ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հիմք չի տեսնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Քննչական կոմիտե չգնալու համար: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ինքը, լինելով պատգամավոր, երկու անգամ ներկայացել է ՔԿ, նույն քննիչն իրեն պատմել է, որ որոշ ժամանակ առաջ իր մոտ է եղել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ա.Սիմոնյանը Ս.Միքայելյանի մոտ նեղացվածություն չի նկատել. «Հասուն, կայացած մարդ է, նեղացվածության մասին սխալ է խոսելը»:
«Մինչ այս մենք ունեինք երկու բացարձակ քաղաքականապետ չեզոք թեկնածուներ, որոնք ակնհայտորեն մերժեց «Իմ քայլը» խմբակցությունը»,- ասաց Գորգիսյանը՝ հիշեցնելով, որ նրանց բազմաթիվ հարցեր էին տրվել, իսկ Գրիգորյանին հարցեր շատ քիչ են հնչել:
«Սահմանադրական դատարանի դատավորը ոչ մի դեպքում չպետք է լինի խոցելի, որովհետև վաղը, երբ հարցեր լինեն, իսկ հարցեր հաստատ կլինեն, մենք չպետք է ոչ մի դեպքում թույլ տանք, որ այն մարդը, որը մասնակցում է այդ որոշումների ընդունման մեջ, լինի խոցելի»,- այսօր ԱԺ նիստում ՍԴ դատավորի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ԲՀ քարտուղար Արման Աբովյանը:
Այսօր ԱԺ նիստում ՍԴ դատավորի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը խմբակցության անունից իր ելույթում բարձր գնահատեց Վահե Գրիգորյանի անձնական ու մասնագիտական հատկությունները:
Գրիգորյանի «սրամտությունը», թե գործող Սահմանադրությունը «բռնաբարության արդյունքում ծնված երեխա է», պատգամավորը շատ անհաջող որակեց.«Ես չեմ ուզում հիմա Ձեզ հարցնել՝ բռնաբարողն ո՞վ է եղել, բռնաբարվողը՝ ով: Բայց եթե դա այդպես է, բա ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդ ուսերով հանգրվանել Սահմանադրական դատարանում»:
Այսօր ԱԺ նիստում ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի թեկնածության քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում հայտարարեց, որ ժամանակն է դուրս գալ այն կարծրատիպից, որ քաղաքական որոշումը ենթադրում է կուսակցական որոշում:
«Մենք ամեն բան անում ենք ԽՎ կանոնակարգի շրջանակներում, որ հենց առաջին փուլում՝ հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ, դա չեզոքացնենք և անցկացնենք մեր փոփոխությունները: Մենք շատ լավ առաջարկների փաթեթ ենք ուղարկել և շարունակում ենք ուղարկել, քանի դեռ ժամանակ կա»:
Բրատիսլավայում վերջերս կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի գարնանային նստաշրջանի բոլոր ելույթներում կարմիր գծով անցնում էին այսօր տեղի ունեցող հակամարտություններին, Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի մասնակցությանը, նաև եղել են դրվագներ, երբ Ադրբեջանի պատվիրակները փորձել են ճեղքել և Ղարաբաղի հակամարտության թեմայով հարցեր հնչեցնել:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ազատ է քվեարկելու Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի ընտրության ժամանակ: Այս մասին այսր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Համապատասխան ես պատասխանել եմ իմ փաստաբանի միջոցով: Ես ասել եմ, որ բոլորն օրենքի առաջ հավասար են և պետք է լիարժեք հարգեն օրենքը, և ես մի բան եմ ուզում ասել, որ բոլոր լրագրողներն էլ, հանրությունն էլ իմանա, որ մեր ՀՀ Սահմանադրության 96 հոդվածի՝ պատգամավորը իր կարծիքը ասելու համար ոչ հետապնդման, ոչ էլ պատասխանատվության է ենթարկվում»:
«Դաշնակցության առաջարկն է եղել, որ կարելի է հանդիպենք, քննարկենք երկրի տնտեսական վիճակը, քաղաքական վիճակը, Արցախի հարցը: Դիմել են՝ հանդիպելու, քննարկելու, լսելու իրենց տեսակետը, մեր տեսակետը»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով երեկ ՀՅԴ-ի հետ իր հանդիպմանը: