Բադասյանը Ջորջ Սորոսին երբեք չի ճանաչել, չի հանդիպել, ծանոթ չէ

«Երկու ակնհայտ սուտ նորություն է տարածվել, և մեկի մեջ զրպարտություն պարունակող տարրեր կան, առաջինը բանակի ծառայության հետ կապվածն է, երկրորդը՝ Սորոսի հետ կապերը: Նախ՝ երբ ասում եք՝ Սորոսի հետ կապեր, ես չեմ հասկանում՝ դա ինչի մասին է խոսքը, ամեն դեպքում ձեր նշած անձին երբեք չեմ ճանաչել, չեմ հանդիպել, ծանոթ չեմ, այսինքն՝ կարծում եմ՝ ընդամենը շահարկումներ են, որի նպատակները շատ տարբեր կարող են լինել, բայց ինձ չեն հետաքրքրում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց նորանշանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, որ իր նշանակումն այդ պաշտոնում պայմանավորված է «Սորոսի» հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանի միջնորդությամբ:

Նա նշեց, որ երբևէ «Սորոսի» հիմնադրամից գումար չի ստացել:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս