 
                        «Որևէ շահարկում բացառելու համար ես իմ բաժնետոմսերը ետ եմ վաճառել». Ռուստամ Բադասյան
 
                                    ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը «Կոնցեռն Դիալոգ» ընկերությունում իր բաժնեմասը վաճառել է: Այս մասին նախարարը լրագրողներին տեղեկացրեց այսօր կառավարության նիստից հետո:
«Հաշվի առնելով, որ «Կոնցեռն Դիալոգը» կարող է ՊԵԿ-ի դեմ վարչական դատարան հայց ներկայացնել, հայցի պատասխանը ներկայացնելու գործառույթն անմիջապես իմ համակարգման ոլորտում է եղել, իրավաբանը կարող է խորհրդակցել, թեև կարող էի ասել՝ չխորհրդակցի, ամեն դեպքում, որևէ շահարկում բացառելու համար ես իմ բաժնետոմսերը ետ եմ վաճառել ընկերությանը»,- ասաց Ռ.Բադասյանը:
Անդրադառնալով առանց դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմների ներդրմանը՝ նախարարը բացառեց, որ դա կարող է ազդել ներդրողների վրա: Ըստ նրա՝ այն, որ սա ուղղված է հարուստների դեմ, զավեշտների շարքից է:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        