«Աբովյանում կլաններ չկան».  Արման Աբովյան

Աբովյանում կլաններ չկան և «Բարգավաճ Հայաստանն» էլ չի աջակցել քաղաքապետ ընտրված Վահագն Գրիգորյանին: Նման հավաստիացում այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը:

«Ցավում եմ, որ տրվում են ոչ պատշաճ, ոչ հարգալից որակավորումներ Աբովյանի քաղաքացիների հանդեպ: Դա վատ է, դա լավ չէ: Եվ յուրաքանչյուր դեպքում, յուրաքանչյուր քաղաքական պրոցես, որ գնում է Հայաստանում, դա ոչ մի դեպքում չպետք է որևէ արտահայտությունով վիրավորի ՀՀ քաղաքացիներին»,- ասաց Ա. Աբովյանը՝ վստահեցնելով, որ իշխանությունների հետ որևէ լարվածություն չկա:

Ըստ նրա՝ ԲՀԿ-ական պատգամավորները Աբովյան գնացել են՝ պարզելու, թե ինչու էին քաղաքացիներին բերման ենթարկում ոստիկանություն:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ Աբովյանում դեռևս կա կլաններին սպասարկող տեղային կառավարում, իսկ իր քաղաքական գնահատականները, որոնք հնչեցրել է մինչև ընտրությունները և ընտրություններից հետո, մնում են ուժի մեջ, քանի դեռ ձեր ընտրված քաղաքապետը չի ապացուցել հակառակը` էֆեկտիվ կառավարման, օրինականության պահպանման, ինչպես նաև կլանային շահեր չսպասարկելու առումով:

 

Տեսանյութեր

Լրահոս