
Արդեն որոշվել է, թե նախկին և ներկա պաշտոնյաներից ովքեր են հրավիրվելու հանձնաժողով

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի հերթական փակ նիստը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հրաժավեց պատասխանել Factor.am-ի հարցին, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ուսումնասիրությունները փոխանցվե՞լ են հանձնաժողովին։
Նա միայն նշեց, որ գտնվում են աշխատանքային փուլում, քննարկումներն ընթանում են բավականին բուռն։
Ըստ նրա՝ արդեն որոշվել է, թե նախկին և ներկա պաշտոնյաներից ովքեր են հրավիրվելու հանձնաժողով։ Թե ովքե՞ր են դրանք, Քոչարյանը չգաղտնազերծեց։