«Դուք կարծում եք, որ ամեն օր հարցնեք, ուրեմն ամեն օր տարբեր պատասխաննե՞ր են լինելու». Էդվարդ Նալբանդյան

«Դուք կարծում եք, որ ամեն օր հարցնեք, ուրեմն ամեն օր տարբեր պատասխաննե՞ր են լինելու: Երեկ փոխնախարարը պատասխանել է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ի պատասխան հարցի, թե բանակցային սեղանին դրվա՞ծ է 5 տարածքների հանձնման հարցը:

Հիշեցնենք, որ ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը հայտարարել էր տարածքները հանձնելու հարցն օրակարգում լինելու մասին՝ վկայակոչելով Սերժ Սարգսյանին:

Հարցը` ինչո՞ւ են ռուս քաղաքագետները տարածքների հանձնման մասին խոսելիս հղում անում Սերժ Սարգսյանին, Է.Նալբանդյանն անպատասխան թողեց, սական նրա փոխարեն պատասխանեց նրա խոսնակ Տիգրան Բալայանը. «Դիմե՛ք քաղաքագետներին»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս