Բաժիններ՝

«Իրանից կարող ենք ունենալ ավելի էժան գազ, բայց չկա քաղաքական կամք». Էդմոն Մարուքյան

«Այո, դուք ճիշտ եք, մենք միանշանակ պետք է մտածենք Հայաստանը գազի տարանցիկ միջանցք դարձնելու մասին»,- այսօր ԱԺ-ում էներգետիկ համակարգի շուրջ «Ելք» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ հայտարարեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը` պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին, թե գազիֆիկացման ոլորտում նոր պայմանավորվածություններ կա՞ն Իրանի հետ:

Նա նշեց, որ առկա հզորությունները թույլ են տալիս գազը տարանցել Վրաստան` առանց ամբողջ Հայստանի տարածքով խողովակաշար կառուցելու: Ըստ նրա` բազմաթիվ երկրներում օգտագործվում է «սվոփ» գաղափարը, և հնարավորություն կա Հայաստան-Իրան սահմանին ստանալ իրանական գազ, իսկ Հայաստան-Վրաստան սահմանին`փոխանցել այլ գազ, այսինքն` որևէ անհրաժեշտություն չկա նոր գազատար կառուցելու:

«Այստեղ հիմնական մեխը կայանում է գազի գնի մեջ, այսինքն` որքանո՞վ է գինը մրցակցային, որքանո՞վ են տրամադրման պայմանները մրցկացային»,- ասաց Ա.Մանուկյանը:

Նա հայտարարեց, որ Թուրքմենստան-Իրան-Վրաստան գազի տարանցման համար Հայաստանը պատրաստ է լինել չափազանց առաձգական. «Թուրքմենստանից Հայաստան գազի մատակարարումների շուրջ քննակումները մշտապես գնացել են և գնալու են, սակայն որևէ տեղաշարժ չկա, որովհետև առաջարկվող գները մրցունակ չեն»:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Իրանից կարող ենք ունենալ ավելի էժան գազ, բայց չկա քաղաքական կամք, իշխանություն, որ կբանակցի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս