«Եթե դուք գնաք, նրանք կգան». Աղվան Վարդանյանը՝ լրագրողին

ԱՄՆ-ում հայ համայնքն առավել մտահոգ է Հայաստանի խնդիրներով ու ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերներով, մինչդեռ նախկինում ավելի կենտրոնացած էին Ցեղասպանության ճանաչման հիմնախնդրի վրա: Նման կարծիք այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց վերջերս ԱՄՆ այցելած հայ խորհրդարանական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը` նշելով, որ խոսքը կոռուպցիայի մակարդակի մասին է, գործարարների խնդիրների, և այլն:

«Հարցնում էին, թե ինչ է արվում կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունով, նախկինում նման հետաքրքրություն չկար, ի՞նչ է արվում արտագաղթը կանգնեցնելու իմաստով, ինչ բարեփոխումներ են տեղի ունենում:

168.am-ի հարցին, թե արդյոք հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվե՞լ է Սերժ Սարգսյանի ծրագիրը 2040 թ.-ին Հայաստանում 4 մլն բնակչություն ունենալու մասին, և ի՞նչ տրամադրություններ կան համայնքում, պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Դետալային քննարկում, որպես այդպիսին, այդ ծրագրի մասին չի եղել, իսկ ընդհանուր առմամբ իրենք հետևում են հայրենիքում կատարվող գործընթացներին: Կապրենք` կտեսնենք»:

Լրագրողի հարցին` այսինքն, մտադիր չե՞ն գալ հայրենիք, պատվիրակության ՀՅԴ-ական անդամ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Եթե դուք գնաք, նրանք կգան»:

Տեսանյութեր

Լրահոս