«Ես չեմ տեսնում, որ որևէ արտառոց բան է եղել». Արամ Սարգսյան

«Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել դաշինքում տեղի ունեցող գործընթացները:

«Ես չեմ տեսնում, որ որևէ արտառոց բան է եղել, որը մեկնաբանելու կարիք ունի: Չեմ տեսնում որևէ խնդիր, որին պետք է անդրադառնալ»,- ասաց Ա.Սարգսյանը:

Հիշեցնենք, որ երկարատև քննարկումներից հետո «Ելքը» դեռևս կոնսենսուսի ձեռք չի բերել Սերժ Սարգսյանի վաչապետության դեմ պայքարի հարցում: Դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՔՊ-ն նախընտրում է փողոցային պայքարը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս