«Այնտեղ ընտրելու բան չկա». Ռուբեն Մեհրաբյան

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ՌԴ նախագահական ընտրությունների մասին, մասնավորապես, թե ինչ ազդեցություն կունենան դրանց արդյունքները Հայաստանի հետ հարաբերությունների վրա, ասաց. «Նախ՝ Ռուսաստանում չկան  ընտրություններ, կա ընտրություններ կոչվող ծես, որի արդյունքում ուղղակի երկարաձգվելու են գործող նախագահի լիազորությունները: Իսկ այդ ծեսն ուղեկցելու է այդ երկարաձգմանը: Այսինքն, այնտեղ ընտրելու բան չկա:

Երկրորդը՝ քանի որ այդ ընտրություններով ոչինչ չի փոխվելու, ապա այդ համատեքստում Հայաստանի հետ կապված որևէ փոփոխություն չի սպասվում: Այլ բան, թե ինչ կլինի դրանից հետո, դա կարող է անդրադառնալ Հայաստանի վրա:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում. դա Ռուսաստանի և միջազգային հանրության միջև հարաբերությունների վերածումն է դիմակայության: Ընդ որում՝ բավականին կոշտ, որը կախված նրանից, թե ինչ դրսևորումներ կունենա, դա էլ այս կամ այն կերպով կազդի Հայաստանի վրա»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031