ԱԺ-ն այսօր կընտրի Սահմանադրական դատարանի նախագահին

Այսօր ԱԺ հերթական նիստի սկզբում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ օրակարգում մնացել է ընդամենը 2 հարց, որոնց քննարկումից հետո երեկ քննարկված բոլոր նախագծերը կդրվեն քվեարկության:

Նա նշեց, որ ժամը 10:30-11:30 խորհրդարանի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում կկայանա Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության քվեարկությունը, իսկ ժամը 12:00-ին կհայտարարվեն արդյունքները:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրվել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031