«Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ինքնուրույն կառուցելու իր քաղաքական դաշտը». Մ. Ռոցկին` ՀՀ կառավարման համակարգի փոփոխության մասին

«Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ինքնուրույն կառուցելու իր քաղաքական դաշտը: Շատ հաճախ ամենուրեք այդպես է, եթե արմատական փոփոխություններ են իրականացվում, դրանք, բնականաբար, բուռն քննարկումների են արժանանում: Եթե ներկայիս կառավարման մոդելը քաղաքացիների սպասելիքները չարդարացնի, ապա հաջորդ անգամ դուք հնարավորություն կունենաք փոխելու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Լեհաստանի Սենատի Արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկին` անդրադառնալով Հայաստանի կառավարման համակարգի փոփոխության և խորհրդարանական կառավարման անցնելու հարցին:

Ըստ նրա` Երևանում կայացած խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստի աշխատանքային քննարկումների ընթացքում խոսվել է նաև այս տրանսֆորմացիայի մասին. «Ժողովրդավարության հիմնական գործոնը կայանում է նրանում, որ քաղաքացին պետք է կարողանա ներկայացնել իր կամքը, իսկ քաղաքական գործիչները պետք է պարզապես իրականացնեն քաղաքացիների սպասելիքները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031