Բաժիններ՝

«Ավելորդ ինքնավստահության տեր մարդկանց դիմածնոտային համակարգը կյանքում առնվազն գոնե 1 անգամ լուրջ վնասվածք կրում է»

«Ոչ մի սկանդալ էլ չկա: Միջադեպ է եղել, հարթվել, գնացել է, ավելորդ ինտրիգ փնտրելու կարիք չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պողոսյանը` մեկնաբանելով տեղեկությունը, որ իր ուսանողներից մեկին, որը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգնականն է, սպառնացել է ծնոտը ջարդել:

Ըստ նրա` այդ ուսանողը դասերին մշտապես ուշացած է եկել, նստած վիճակում վիճել է դասախոսի հետ, սակայն, ի վերջո, իրենից ներողություն է խնդրել և շարունակել մասնակցել դասին. «Փորձը ցույց է տալիս, որ ավելորդ ինքնավստահության տեր մարդկանց դիմածնոտային համակարգը կյանքում առնվազն գոնե 1 անգամ լուրջ վնասվածք կրում է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս