«Տեսա՞ք, Աստված մեր ձենը լսեց. Էլ ի՞նչ եք ուզում, էլ չեք ընկնի գադալկաների հետևից». Սեյրան Սարոյան
«Ես չեմ մասնակցել էդ քնարկումներին, բայց տեսա՞ք, Աստված մեր ձենը լսեց: Էլ ի՞նչ եք ուզում, էլ չեք ընկնի գադալկաների հետևից, հենա մարդը պարզ ասեց»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը` մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ դեմ չէ լինել վարչապետ:
Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանի պայքարը Ս. Սարգսյանի վարչապետության դեմ արդյունք չի տա. «Ժողովուրդը պարապ չի, ի՞նչ փողոց, ի՞նչ բան»:
Նշենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»։
Մանրամասները` տեսանյութում