
Առաջիկա օրերին Վրաստանում` Փոթիի մոտ, կսկսվի նոր քաղաքի շինարարությունը

Վրացական նոր` Լազիկա նավահանգստային քաղաքի շինարարությունը կսկսվի մոտ օրերս. այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
«Մի քանի օր անց կսկսվի իմ հիմնական երազանքի` նոր և գեղեցիկ Լազիկա քաղաքի շինարարությունը, որը կդառնա Փոթի նավահանգստի շարունակությունը, դառնալու է տարածաշրջանի հիմնական տնտեսական կենտրոնը»,- ասել է նա:
Սահակաշվիլին նոր քաղաքի կառուցման մասին հայտարարել էր անցյալ տարվա դեկտեմբերին: Ավելի վաղ վրացական իշխանությունները հայտարարել էին, որ առաջիկա 4 տարիների ընթացքում նախատեսում են շուրջ 200 մլն լարի (120 մլն դոլար) ներդնել` Սև ծովի ափին Լազիկա քաղաքի կառուցման համար: