
Երեխայի մատները մնացել էին մսաղացի մեջ

Օգոստոսի 15-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր-Նորքի վարչական շրջանի 8-րդ զանգվածի թիվ 2 շենքի 2֊-րդ բնակարանի բնակիչ 2001թ. ծնված Իննա Շիրինյանի մատները մնացել են ոչ գործարանային արտադրության մսաղացի մեջ. անհրաժեշտ է բուժօգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը: Ժամը 13.54-ին «1-03» ծառայության աշխատակիցները, փրկարարների ուղեկցությամբ, տուժածին տեղափոխել են «Սբ. Գրիգոր լուսավորիչ» ԲԿ, այնուհետև` Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի միկրովիրաբուժության բաժանմունք: Փրկարարները վիրահատարանում մասնատել են մսաղացի կաղապարը, ազատել տուժածի ձեռքը: