Բաժիններ՝

Ուժգին քամուց Արշակունյաց պողոտայում շենքի տանիքն իջել է ծառի վրա

Երեկ՝ օգոստոսի 15-ին, ժամը 21.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 56 շենքի տանիքի ծածկը ուժգին քամուց պոկվել և ընկել է ծառի վրա, իսկ վերջինս էլ արմատախիլ լինելով թեքվել է գազատար խողովակի վրա. առկա է ծառի շրջվելու վտանգը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում են գտնվել Շենգավիթ վարչական շրջանի «Կանաչապատում» ՓԲԸ, կոմունալ֊տնտեսական բաժնի և «1-04» ծառայության աշխատակիցները: Ժամը 23.00-ին «Կանաչապատում» ՓԲԸ աշխատակիցների ուժերով ծառը մասնատվել է և վտանգը վերացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս