Թուրքիայի նախագահը սիրիական հարցով առանձնազրույցներ է ունեցել

Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում են ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, քննարկման հիմնական թեման Սիրիայի հարցն է եղել:

Նրանք նշել են, որ անհանգստացած են Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով: Կողմերը քննարկել են նաև Սիրիայի հարցով հետագա անելիքները: Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Գյուլն առանձնազրույց է ունեցել նաև Լիբիայի ժամանակավոր նախագահ Մուհամմեդ Յուսուֆ ալ Մագարիֆի հետ: Գյուլը նշել է, որ նոր նախագահն այս պատմական փուլում կարևոր առաքելություն ունի և շնորհավորել է Կադաֆիի դեմ ուղղված հաջող պայքարի համար: Լիբիայի նոր նախագահն էլ նշել է, որ «Թուրքիան իրենց համար դպրոց է»:

Սիրիական հարցը Գյուլը քննարկել է նաև Լիբանանի վարչապետ Նեջիփ Միքաթիի  հետ: Գյուլը խորհուրդ է տվել կանխել Սիրիայի դեպքերի տարածումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031