Սիրիայի հարցով Ռուսաստանի հայտարարության տեքստը ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժեց

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արևմտյան երկրների պատվիրակությունը չորեքշաբթի մերժել է Ռուսաստանի կողմից առաջարկված հայտարարության նախագիծը, որում դատապարվում է Դամասկոսի կենտրոնում ՄԱԿ-ի դիտորդների հյուրանոցի մոտ իրականացված ահաբեկչությունը:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, ՄԱԿ-ի ԱԽ ներկայացված հայտարարության տեքստում առաջարկվում էր վճռականորեն դատապարտել ահաբեկչական գործողությունը՝ կոչ անելով «այն առանց պատժի չթողնել» և ընդգծվում էր «մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը»:
Հաղորդվում է, որ Ռուսաստանը փաստաթղթի երկու տեքստ է պատրաստել: Առաջինը չի ընդունվել Գերմանիայի, Պորտուգալիայի և Միացյալ Թագավորության կողմից: Երկրորդ նախագծին դարձյալ դեմ են հանդես եկել բրիտանացի դիվանագետները:
Սիրիայի իշխանությունների պաշտոնական տարբերակի համաձայն՝ ահաբեկչությունն իրականացվել է «Դամա Ռոուզ» հյուրանոցի հարևանությամբ, որտեղ իջևանել են ՄԱԿ-ի դիտորդները:

Տեսանյութեր

Լրահոս