
Մինչև օգոստոսի 19-ը Հայաստանում տեղումներ չեն լինի

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում` օգոստոսի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-20-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավային 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-17-ին էապես չի փոխվի, 18-20-ին կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում` օգոստոսի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-20-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
«Հիդրոմետը» նաև զգուշացնում է, որ Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: