Իրաքում ահաբեկչությունների հետևանքով՝ 8 զոհ, 50 վիրավոր
Իրաքում այսօր առավոտյան տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել և 50-ը վնասվածքներ են ստացել:
Իրաքի 5 քաղաքում շուրջ 10 պայթյուն է տեղի ունեցել: Ամենաշատ զոհերը գրանցվել են Բաղդադից 60 կմ հեռավորությամբ գտնվող Ալ-Ֆալջա քաղաքում, որտեղ սպանվել է 4 ոստիկան: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով շուրջ տաս մարդ էր զոհվել:
Վերջին օրերի «ամենաարյունալի օրը» Իրաքում դարձել էր հուլիսի 23-ը, երբ երկրի 18 քաղաքներում որոտացած 27 պայթյունի հետևանքով զոհվել էր 100, վիրավորվել` 200 մարդ:
Ահաբեկչություններ հիմնականում տեղի էին ունեցել շիական բնակավայրերում և դրանց պատասխանատվությունը ստանձնել էր «Ալ Քաիդա»-ն: