Բաժիններ՝

Վթարի է ենթարկվել ՊՆ բեռնատարը. վարորդ զինվորը վիրավոր է

Երեկ՝ օգոստոսի 15-ին, ժամը 17.55-ին տեղեկություն է ստացվել, որ Ջիլ-Ծափաթաղ ավտոճանապարհին շրջվել եւ այրվում է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԿամԱԶ» մակնիշի ՊՆ2472Տ համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել սյանը, շրջվել եւ բռնկվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` բեռնատարի վարորդ` 39-ամյա պայմանագրային զինծառայող Բենիամին Սարիբեկյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սեւանի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.07-ին, մարվել` 19.40-ին:

Այրվել են բեռնատարի սրահը եւ առջեւի անվադողերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս