«Լավ չեմ վերաբերվում ընդդիմության կողմից ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու փաստին»:
33-ամյա Բրեյվիկը պնդում էր, որ իր գործողությունները պայմանավորված են եղել իր ծայրահեղ աջակողմյան և հակամահմեդական հայացքներով և դեմ էր նրան, որ իրեն վերաբերվեն որպես հոգեկան խանգարում ունեցող շիզոֆրենիկի:
Երբ այս պայմաններում ընդդիմությունը ՏԻՄ համակարգը, ըստ էության, առանց պայքարի հանձնում է իշխանությանը, նշանակում է` ընդունում և նպաստում է, որ նախագահական ընտրություններում ևս գործի նույն` «բդեշխապետության մեթոդը»:
«Մենք նախապես հայտարարել էինք, որ Գյումրիում իշխանության` ՀՀԿ-ի հովանավորյալ թեկնածուին, բնականաբար, չենք աջակցելու ոչ մի կերպ»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ Գյումրիի կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը:
Անձնական խուզարկությամբ նրա բջջային հեռախոսի հիշողության մեջ հայտնաբերվեց անչափահասների մասնակցությամբ պոռնկագրական բնույթի 2 տեսանյութ: Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 1-ին մասի և 263 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Դավիթ Փահլևանյանը ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:
Ըստ նրա՝ մասնավորապես՝ տնտեսական հենքի վրա իրականացված լայնածավալ համագործակցությունները Հայաստանի համար նպաստավոր կդառնան: «Այս առումով մենք գտնում ենք, որ պետք է գտնենք բոլոր եզրերը՝ կայուն տնտեսություն ունենալու համար»,- ասաց Էնֆիաջյանը:
«Fitch Ratings» միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշն արտարժույթով և ազգային արժույթով BB մակարդակում: Կանխատեսումը կայուն է: Fitch Ratings»-ը նշել է, որ վարկանիշների հաստատումն արտացոլում է Հայաստանի բյուջետային և արտաքին դիսբալանսների աստիճանական նվազումը: Կառավարությունը 2011թ. կրճատել է բյուջեի դեֆիցիտը մինչև ՀՆԱ-ի 2,8 %` 2010-ի 5 %-ի դիմաց, հարկահանության, չնախատեսված եկամուտների և ծախսերի զսպման շնորհիվ: Հայաստանի իրական համախառն ներքին արդյունքը 2011 թվականին աճել է 4.6 %-ով՝ սպառման և արտահանման, ինչպես նաև՝ գյուղատնտեսության ոլորտում ունեցած աճի շնորհիվ: «Fitch»-ն ակնկալում է, որ 2012-14 թթ. ՀՆԱ-ի աճը կկազմի 4 %:
Ըստ Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության՝ ոստիկանական ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Տորֆավան գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Արա Ս.-ն: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
«Ես ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Ռուսաստանի չեչեն քաղաքացիները չեն մասնակցում ռազմական գործողություններին Սիրիայում, որ կողմից էլ լինի: Արևմտյան ԶԼՄ-ների կողմից տարածվող և, ցավոք, ռուսական որոշ հրատարակությունների կողմից խրախուսվող լուրերը տարածվում են այն նպատակով, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե հակամարտությանը մասնակցում են ՌԴ քաղաքացիներ»,- ասել է Կադիրովը:
2012 թ. օգոստոսի 24-ին` ժամը 15:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում նախատեսված է նախնական դատական նիստ ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
«Հրդեհներից խուսափելու և անտառների պահպանության ապահովման համար, խնդրում ենք բոլոր համայնքապետերին՝ խստիվ հետևել հակահրդեհային կանոնների պահանջների պահպանմանը», ասված է գյուղնախարարության հայտարարության մեջ:
Խորհուրդն իր հայտարարության մեջ «որոշ հայորդիների» մեղադրել է «Ասադի ուժերի հետ գործակցելու, սպանությունների պատճառ դարձած գործողությունների մասնակցելու», «ռազմականապես սիրիական ռեժիմին սատարելու» համար
Այսօր` օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Արարատի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 23-ամյա Լևոն Խաչատրյանը, վարելով «ՎԱԶ 21 011» մակնիշի 29 ԼՕ 253 համարանիշի ավտոմեքենան, Ռանչպար-Մասիս ավտոճանապարհի Նորամարգ գյուղի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փշալարերով պատված ճանապարհին և հայտնվել ջրատարում:
Մեքենան ունի 1950 լիտր տարողությամբ ջրի բաք, պոմպ` այլ աղբյուրից ջուր վերցնելու համար, ունիվերսալ կաթսա, որն աշխատում է գազով, փայտով ու դիզելային յուղով, կա նաև օդափոխության ու ջրահեռացման համակարգ։
Անհիմն չէ տեսակետը, թե Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման մասին զրույցները չափազանցություն են: Բանն այն է, որ բնակչության զգալի մասը հոգեբանորեն պատրաստ է հեռանալ երկրից:
«Մեր հանդիպման ամենակարևոր արդյունքը դարձավ ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրների ռազմական օբյեկտների տեղակայման հարցերի վերաբերյալ կայացված համաձայնությունը: Այժմ երրորդ երկրի ռազմական բազան ՀԱՊԿ անդամ պետության տարածքում տեղակայելու համար անհրաժեշտ կլինի ստանալ կազմակերպության բոլոր անդամների համաձայնությունը:
Նախօրեին որոշ լրատվամիջոցներ, հղում անելով «Նովոստի-Գրուզիային», նշել էին, որ այս տարվա 7 ամիսներին Հայաստանից Վրաստան է այցելել 408 հազար 109 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 22 տոկոսով ավելի է։
Երեկ կրկին ամենաշատ քննարկվող թեման մեր երկրի արտաքին պարտքն էր: Արտաքին պարտքին վերաբերող տեղեկատվությունը վերջին տարիներին երբեք հասարակական ուշադրության չի արժանանում: Մինչդեռ այս ոլորտում տարօրինակ իրավիճակ է:
Օրերս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հանդիսավորությամբ նշեց հիմնադրման 1-ամյակը: Կենտրոնում այժմ սովորում է 12-18 տարեկան 6000-ից ավելի պատանի: Օրական հաճախումների թիվը գերազանցում է 1000-ը: Մենք զրուցեցինք «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ` կենտրոնի մեկ տարվա ձեռքբերումների, իրականացվող և առաջիկա ծրագրերի մասին:
Օգոստոսի 16-ին, առավոտյան ժամը 9։00-ին Մասիսի շրջանի Արբատ գյուղի բնակչուհի Թերեզա Առաքելյանի տնակում հրդեհ էր բռնկվել:
Մասիսում ՏԻՄ ընտրություններում առաջադրված միակ ՀՀԿ ներկայացուցիչ Սաշա Հակոբյանի հետ զրուցելու համար 168.am-ի թղթակիցն այցելեց Մասիս՝ զրուցելու ընտրատարածքում օգոստոսի 22-ից մեկնարկած քարոզարշավի, ու վերջերս մեծ աղմուկ բարձրացրած ԲՀԿ-ական թեկնածու Ավետիք Դալլաքյանի որդու հետ կատարված միջադեպի մասին:
Նոր լոգոն իրենից ներկայացնում է գրաֆիկական պատկեր, որը ներառում է ընկերության անվանումը եւ ապրանքանիշը: Անվանումը գրված է Segoe տառատեսակով, իսկ ապրանքանիշը իրենից ներկայացնում է քառակուսի, որը բաղկացած է չորս փոքր քառակուսիներից՝ նարնջագույն, կանաչ, երկնագույն եւ դեղին գույների:
Գենետիկական հետազոտությունը ցույց է տվել, որ երեխաների հոգեկան և այլ խանգարումները կարող են ուշ տարիքում ամուսնացած իրենց հայրերի պատճառով առաջանալ:
Բրիտանիայի վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է Քաթարի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ աշխատելու անհրաժեշտությունը սիրիական հակամարտության լուծման ճանապարհին:
ժակ Պողոսյանը հայազգի դերասան է, ով ապրում է Բուենոս Այրեսում: Նրան հյուրի կարգավիճակով հրավիրել էին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: Իսկ առաջին անգամ Հայաստան էր եկել դեռևս 10 տարի առաջ: Բացի թատերական արվեստից, Ժ. Պողոսյանը զբաղվում է նաև որոշ ֆիլմերի դիստրիբյուտիվ աշխատանքներով: Այսօրվա թե՛ ֆիլմարտադրության, թե՛ թատերական արվեստի միտումներն անհանգստացնում են նրան:
Համապատասխան որոշումը կայացվել է հանդիպմանը, որին մասնակցել են երկրի պաշտպանության նախարարության ու ՆԳՆ-ի աշխատակիցները, ինչպես նաև ցուցարարների ներկայացուցիչները:
Ֆրանչեսկո Ռովիելլոն Ֆլորենցիայի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր է: Նա Լեռնային Ղարաբաղ էր եկել` մասնակցելու Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիումին: Ըստ նրա` երբ ստացավ Ֆլորենցիայում բնակվող հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսի` սիմպոզիումին մասնակցելու հրավերը, անմիջապես ընդունեց այն:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնը թափուր էր մնացել, երբ օգոստոսի 10-ին՝ ժամը 14-ի սահմաններում, ծառայության պետի նախկին տեղակալ Մարսել Մաթեւոսյանն իր աշխատասենյակում հանկարծամահ էր եղել՝ սրտի կաթվածից:
Ստեփանակերտի Այգեստան գյուղի ճանապարհին պատահաբար հանդիպեցի Սուրիկ պապիկին, ով, պարզվեց, բավական հայտնի է իր «տաչկայով»: Սուրիկ պապիկի «տաչկան» աչքի է ընկնում իր նորաձևությամբ:
Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը: Էմմա Սարգսյանը ծնվել է 1939թ.: Կատարվում է նախաքննություն: